Աբդիուի տեսիլքը, որ երեւաց Աքաաբի օրօք Ասորեստանից դուրս գալուց առաջ:
ՏԷՐԸ ՅԱՅՏՆՈՒՄ Է ԵԴՈՄԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
1․ Աբդիուի տեսիլքը, որ երեւաց Աքաաբի օրօք Ասորեստանից դուրս գալուց առաջ: Սա է Աբդիուի տեսիլքը: Այսպէս է ասում Տէրը Եդոմի մասին. լուր իմացայ Տիրոջից, որ պաշարման հրահանգ ուղարկեց հեթանոսներին. «Ելէ՛ք, պատերազմի դուրս գանք նրա դէմ»։
2․ «Ահա ես քեզ փոքրաթիւ թողեցի ազգերի մէջ, եւ դու շատ ես անարգուած:
3․ Քո հպարտութիւնը քեզ վերեւ բարձրացրեց՝ բնակուելու ժայռերի ծմակներում, բարձրացնելու քո բնակատեղին եւ ասելու ինքդ քեզ. «Ո՞վ ինձ գետին կ՚իջեցնի»:
6․ Ինչպէ՞ս քննութեան ենթարկուեց Եսաւը, եւ բացայայտուեցին նրա թաքցրածները:
8․ Տէրն ասաց այդ օրը. «Կը վերացնեմ իմաստութիւնը Եդոմի երկրից եւ հանճարը՝ Եսաւի լեռից:
9․ Եւ Թեմանում գտնուող քո պատերազմողները խուճապահար կը լինեն, քանի որ պիտի վերանայ մարդը Եսաւի լեռից»:
ԵԴՈՄԻ ՄԵՂՔԸ
10․ «Քո եղբօր՝ Յակոբի սպանութեան եւ ամբարշտութեան պատճառով ամօթը պիտի ծածկի քեզ, եւ դու պիտի ջնջուես յաւիտեան
14․ Պէտք չէ գրաւէիր նրանց կիրճերը նրանցից փրկուածներին սպանելու համար եւ պէտք չէ պաշարէիր նրանց փախստականներին նրանց նեղութեան ժամանակ»:
ԻՍՐԱՅԷԼԻ ՎՐԷԺԽՆԴՐՈՒԹԻՒՆԸ
15․ «Արդարեւ, մօտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վրայ: Ինչպէս որ դու արեցիր, այդպէս էլ քե՛զ կը պատահի, եւ քո հատուցումը կ՚իջնի քո գլխին.
16․ քանզի ինչպէս որ դու հարբեցիր իմ սուրբ լերան վրայ, բոլոր ժողովուրդները գինի կը խմեն, կը հարբեն, կը թուլանան եւ կը դառնան այնպէս, կարծես թէ չեն եղել»:
ԻՍՐԱՅԷԼԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ
17․ «Բայց Սիոն լերան վրայ փրկութիւն կը լինի, եւ այդ վայրը սուրբ կը դառնայ: Յակոբի տոհմը կը տիրանայ իր ժառանգութեանը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: