1. Եւ մատուցեալ փարիսեցիքն եւ սադուկեցիք փորձելով խնդրէին ի նմանէ՝ նշա՛ն յերկնից ցուցանել նոցա:
2. Նա պատասխանի ետ՝ եւ ասէ ցնոսա.
4. Ազգ չար եւ շնացաւղ՝ նշա՛ն խնդրէ, եւ նշան մի՛ տացի նմա, բայց նշանն Յովնանու մարգարէի: Եւ եթող զնոսա եւ գնաց:
5. Գնացին եւ աշակերտքն յայնկոյս, եւ մոռացա՛ն առնուլ հաց:
6. Ասէ ցնոսա Յիսուս. Տեսէ՛ք եւ զգո՛յշ լերուք ի խմորոյ սադուկեցւոցն եւ փարիսեցւոց:
7. Նոքա խորհէին ընդ միմեանս եւ ասէին՝ թէ հաց ո՛չ բարձաք:
8. Գիտա՛ց Յիսուս՝ եւ ասէ. Զի՞ խորհիք ի միտս ձեր թե՛րահաւատք՝ եթէ հաց ոչ ունիք:
9. Տակաւին չիմանայք՝ եւ ո՛չ յիշէք զհինգ նկանակն ի հինգ հազարսն, եւ քանի՛ սակառի բարձէք:
10. Եւ ոչ զեւթն նկանակն ի չորս հազարսն, եւ քանի՛ զամբիղս բարձէ՛ք:
11. Արդ՝ զիա՞րդ ոչ իմանայք՝ եթէ ո՛չ վասն հացի ասացի ձեզ՝ զգոյշ լինել ի խմորոյ փարիսեցւոցն եւ սադուկեցւոց:
12. Յայնժամ ի մի՛տ առին, եթէ ո՛չ ասաց զգուշանալ ի խմորոյ, այլ յաղանդո՛յ փարիսեցւոցն եւ սադուկեցւոց:
13. Եւ ելեալ Յիսուս ի կողմանս Փիլիպպեայ կեսարեայն, հարցանէ՛ր ցաշակերտսն՝ եւ ասէր. Զո՞ ոք ասեն զինէն մարդիկն՝ թէ իցէ որդի մարդոյ:
14. Եւ նոքա ասեն. Ոմն՝ զՅովհա՛ննէս մկրտիչ, եւ այլք՝ զԵղիա՛, եւ կէսք՝ զԵրեմիա, կամ զմի ոք ի մարգարէիցն:
15. Ասէ ցնոսա Յիսուս. Իսկ դուք զո՞ ոք ասէք զինէն թէ իցեմ:
16. Պատասխանի ետ նմա Սի՛մովն Պե՛տրոս՝ եւ ասէ. Դո՛ւ ես Քրիստոսն որդի Աստուծոյ կենդանւոյ:
17. Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնա. Երանի՛ քեզ Սի՛մովն որդի Յովնանու, զի մարմին եւ արիւն ո՛չ յայտնեաց քեզ՝ այլ հա՛յր իմ որ յերկինս է:
18. Եւ ես՝ քեզ ասեմ. զի դո՛ւ ես վէմ, եւ ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ, եւ դրունք դժոխոց զնա մի՛ յաղթահարեսցեն:
19. Եւ տա՛ց քեզ զփականս արքայութեան երկնից. եւ զոր միանգամ կապեսցես յերկրի, եղիցի կապեա՛լ յերկինս. եւ զոր արձակեսցե՛ս յերկրի, եղիցի արձակեա՛լ յերկինս:
20. Յայնժամ սաստեա՛ց աշակերտացն, զի մի՛ ումեք ասասցեն՝ թէ նա՛ է Քրիստոսն:
21. Յա՛յնմ հետէ սկսաւ Յիսուս ցուցանել աշակերտացն, թէ պա՛րտ է նմա երթալ յԵրուսաղէմ, եւ բազո՛ւմ չարչարանս չարչարել եւ անարգե՛լ ի քահանայապետից եւ ի դպրաց եւ ի ծերոց ժողովրդեանն, եւ սպանանե՛լ, եւ յերի՛ր աւուր յառնել:
22. Եւ առեալ զնա մեկուսի՝ Պետրոսի, սկսաւ կագե՛լ ընդ նմա՝ եւ ասել. Քաւ լիցի քեզ Տէր, մի՛ եղիցի քեզ այդ:
23. Եւ նա դարձեալ ի Պե՛տրոս՝ ասէ. Ե՛րթ յե՛տս իմ սա՛տանայ, գայթագղութիւն իմ ես. զի ո՛չ խորհիս դու զաստուածոյսն, այլ զմարդկա՛ն:
24. Յայնժամ Յիսուս ասէ՛ ցաշակերտսն իւր. Եթէ ոք կամիցի զկնի իմ գալ՝ ուրասցի՛ զանձն, եւ առցէ՛ զխաչ իւր՝ եւ եկեսցէ զկնի իմ:
25. Զի որ կամիցի՛ զանձն իւր կեցուցանել՝ կորուսցէ՛ զնա. եւ կորուսցէ զանձն իւր վասն իմ՝ գտցէ՛ զնա:
26. Զի՞նչ աւգտիցի մարդ՝ եթէ զաշխարհս ամենայն շահեսցի, եւ զանձն իւր տուժեսցի: Կամ զի՞նչ տացէ մարդ փրկանս ընդ անձին իւրում:
27. Զի գալո՛ց է որդի մարդոյ փառաւք հաւր իւրոյ՝ հանդերձ հրեշտակաւք իւրովք, եւ յայնժամ հատուսցէ՛ իւրաքանչիւր ըստ գո՛րծս իւր:
28. Ամէն ասե՛մ Զի իցեն ոմանք ի սոցանէ՝ որ աստ կան. որք ո՛չ ճաշակեսցեն զմահ՝ մինչեւ տեսանիցեն զորդի մարդոյ եկեալ արքայութեամբ իւրով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: