Յարքայութիւնն երկնից և ի կեանսն յաւիտենականս:
Սա բոլոր իմանալի բարիքների գլուխն ու ավարտն է: Հենց սրա համար սահմանվեցին Օրենքը և [գրվեցին] Մարգարեական գրքերը: Սրանով է լրման հասնում առաջին արդարների հավատքը: Այս արքայության և կյանքի գրավականը դարձավ մեր այն նորոգությունը, որն ընդունեցինք Հիսուս Քրիստոսով, Ով մեզ տիրեց հավատով ու արդարությամբ և խոստացավ մեզ հետ լինել այս պաշտամունքի արարողությամբ, որով ահուդողով պաշտում ենք Նրան: Մեր հույսը հաստատուն է ավետիսի շնորհի գրավականով. քանզի նախկինները հավատքի ավետիսի խոսքը միայն լսեցին և խոստման հույսով ուրախացան, իսկ մենք Հոգու շնորհին հասանք և համարում ենք, թե արդեն իսկ ընդունել ենք անսպառ բարիքները: Եթե սրանից կամովին չգլորվենքընկնենք և շնորհազուրկ չդառնանք ճշմարիտ գիտությունն ընդունելուց հետո, Աստծո կողմից ամեն ինչ հաստատուն ու լիակատար է, և արդեն իսկ եկել հասել է այն արքայությունը, որի մասին Քրիստոսն ասաց, որ մեր ներսում է (տե՛ս Ղուկ. 17: 21), և որի մասին սովորեցրեց խորհրդական աղոթքում. «Թող մեզ վրա արքայությունը գա» (հմմտ. Մատթ. 6:10), որպեսզի ոչ թե չարասերի կամքը դարձյալ իշխի մեզ վրա, այլ Նույն Ինքն Ստեղծչի և Արարչի անսահման բարիքները: Հանապազօրյա աղոթքներով խնդրենք արժանանալ սրան` Նույն Իրենով` մեր Աստված և Տեր Հիսուս Քրիստոսով, Ում, իբրև պարտք, օրհներգություններ մատուցենք սրտով ու շուրթերով, հավատով ու խոստովանությամբ` Հոր և Ամենասուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Նախորդը՝
29․ Հոգիների ու մարմինների հավիտենական դատաստանին.
Հաջորդ գիրքը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: