Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված. «Դու պիտի խմես քո քրոջ բաժակը՝ խոր ու լայն, և ծաղր ու ծանակ պիտի դառնաս դրա մեծ տարողունակության համեմատ»։ [32] (Սինոդական թարգ․)
«Բաժակը՝ խոր ու լայն» - խոսքն այն բաժակի մասին է, որն այդքան շատ արհավիրքներ է պարունակում իր մեջ:
«Եվ ծաղր ու ծանակ պիտի դառնաս» - շրջակա ժողովուրդների կողմից, ինչն էլ ավելի կմեծացնի արհավիրքը։ Այս բառերը որոշակիորեն խոչընդոտում են մտքերի ընթացքին և, մասնավորապես, բաժակի պատկերի զարգացմանը, հավանաբար այդ իսկ պատճառով էլ Վատիկանյան կոդեքսում այս բառերը բացակայում են։
«Դրա մեծ տարողունակության համեմատ» - ավելի ստույգ՝ «հսկայական տարողունակության» - սա հոմանիշ է «խոր և լայն» արտահայտությանը։ Սլավոներենում՝ «լեցուն՝ հարբելու համար», այսինքն՝ բավարար վերջնականապես հարբելու համար։ Ի դեպ, 32-րդ համարի վերջին նախադասությանը կցված է 33-րդ համարի առաջին բառը:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 23:31
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) «Քրոջդ բաժակն ես ըմպելու, մի խոր ու լայն բաժակ: Ծաղր ու ծանակ ես դառնալու, կատարելապէս հարբելու ես:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Դու պիտի քո քրոջ բաժակը խմես՝ խոր ու լայն, դու ծաղր ու ծանակ պիտի դառնաս. այն շատ է պարունակում։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Զբաժակն քեռ քո արբցես, զխորն և զլայնն. և եղիցես ‘ի ծաղր և ‘ի կատականս. յաճախել կատարել զարբեցութիւն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: