Ա. Լոպուխին
«Հուդան և Իսրայելի երկիրը վաճառականություն էին անում քեզ հետ. քո ապրանքների դիմաց վճարում էին Մեննիթի ցորենով և քաղցրավենիքով, մեղրով ու ծառի յուղով և բալասանով»։ [17] (Սինոդական թարգ․)
«Մեննիթը» ըստ Դատավորաց գրքի 11:33-րդ համարի՝ Գաղաադական քաղաք է, որը բացի ցորենից (Բ Մնաց․ 27:5) հայտնի էր նաև ստորև թվարկված ապրանքներից մեկով՝ բալասանով (Երեմ․ 8:2): Ըստ Եվսեբիոսի և Հերոնիմոս Երանելու՝ «Μαανιθ»-ը գտնվում էր Եսեբոնից «չորրորդ քարի վրա» (4-րդ նետված քարի հեռավորության վրա)՝ դեպի Ֆիլադելֆիա տանող ճանապարհին։ Յոթանասնից թարգմանությունն այլ կերպ է տարընթերցել «Մեննիթ» բառը՝ ցորենի վաճառքով։ Վուլգաթան ավելի ազատ է՝ «frumento primo»: Ցորենի մասին՝ որպես Պաղեստինի բնական հարստության, խոսվում է Ծննդ․ 49:20-րդ, Գ Թագ․ 5:11-րդ, Գործք 12:20-րդ համարներում (այլև՝ los. Anliqu, XXIV, 10, 6, ինչպես նաև՝ Եզեկ․ 26։2-րդ համարում)։ Համաձայն Թալմուդի՝ Իսրայելի լավագույն ցորենը եղել է Միխմասյան ցորենը (Սմենդ):
«Քաղցրավենիքով» - սա ենթադրյալ թարգմանությունն է (համաձայն ասորական արմատի, Թարգումի և հնագույն շրջանի մեկնիչների (Hesychius․ «το εκ μελιτος τρωγαλιον») եբրայեցերեն եզակի կիրառություն ունեցող «պանագ» բառի, որը Յոթանասնից թարգմանությունը համարում է «անուշահոտություն», «խունկ», Վուլգաթան՝ «բալասան», Թարգումը և րաբբիները՝ «քաղցրեղեն», «ուտելի խոտաբույսեր» կամ «խոտաբույսերի յուղից պատրաստված օճառ», Պեշիթոն՝ «կորեկ»։
«Մեղրով» - այստեղ գլխավորաբար խոսքը վերաբերում է վայրի մեղուները (Ես․ 8:22), քանի որ մեղվաբուծությունը հրեաներին խորթ էր (Nowack, Arch. J, 86):
«Ծառի յուղով» - ոչ միայն Հուդան, այլ նաև ամբողջ Պաղեստինն էր հարուստ ձիթենու ծառերով (Բ Օրին․ 33:24, 32:13, los. Вel. jud. II, 21, 2)։ Հերոնիմոս Երանելու ժամանակներում այդ ծառայուղը արտահանվել է հիմնականում Եգիպտոս։ Ներկայումս այն օգտագործվում է օճառի գործարաններում։
«Բալասանով» - քիչ հավանական է, որ այստեղ խոսքը իսկական բալասանի ծառի խեժի մասին է, որը չէր աճում Գաղաադում՝ հրեական բալասանի այդ մատակարար երկրում։ Ուստի այստեղ խոսվում է պիստակի ծառի (Ծննդ․ 43:11) կամ տերեբինթոսի խեժի մասին, որն օգտագործվում է բժշկական նպատակներով: Յոթանասնից թարգմանությունը կիրառում է «ռիտինա» - «ρητινη» բառը, Վուլգաթան՝ «ռեզինա» (խեժ): Այս բալասանն առաջացել է Արաբիայում և միայն ավելի ուշ է սկսել մշակվել Երիքովի մերձակայքում (Սմենդ):
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Հրէաստանն ու Իսրայէլի զաւակները՝ քո վաճառականները, ցորենով ու խնկով, դարչինով ու ընտիր-ընտիր մեղրով, իւղով ու խէժով են լցրել քո շուկաների հակերը:
(Արարատ թարգ․) Հուդան և Իսրայելի երկիրը քեզ հետ վաճառականություն էին անում. Մեննիթի ցորենով, խմորեղենով, մեղրով, յուղով և բալասանով էին անում քո առևտուրը։
(Գրաբար) Հրէաստան և որդիքն Իսրայէլի՝ վաճառականք քո ցորենով՝ և խնկովք՝ և կասեաւ՝ և ընտիր ընտիր մեղու, և իւղով, և ռետամբ լցին զաղխամաղխեայ վաճառաց քոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: