Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։30

Ա. Լոպուխին

«Եվ կողբան քեզ համար բարձր ձայնով և դառնապես կաղաղակեն՝ իրենց գլուխների վրա մոխիր լցնելով և փոշու մեջ թավալվելով»։ [30] (Սինոդական թարգ․)
   
   «Իրենց գլուխների վրա մոխիր լցնելով» - սլավոներենում ավելի ստույգ՝ «հող է լցնում իր գլխին»՝ որպես սգի նշան. այն հողը, որը որպես սգի նշան մարդիկ լցնում էին իրենց գլխներին, սկզբնապես (երբ այդ սովորույթն ի հայտ եկավ) վերցնում էին գերեզմանի միջից։
   «Փոշու մեջ թավալվելով» - դա առանձնապես մեծ վշտի նշան է: Այսպիսով, համարում թվարկված սգի չորս նշաններից յուրաքանչյուրն ավելի զորեղ է, քան մյուսը: Բայց եբրայեցերեն «պալաշ» բառի պարագայում «թավալվել» իմաստը վիճելի է։ Յոթանասնից թարգմանության մեջ կիրառված է «մահճակալ» (հողե) բառը, մյուս թարգմանությունները՝ «կծածկվեն (փոշով)»:
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) եւ աղաղակելու են քեզ, կամ փոխելու են իրենց ձայները եւ գուժելու են դառնօրէն, հող են ածելու իրենց գլխին ու մոխիրների մէջ են թաւալուելու,
(Արարատ թարգ․) և իրենց ձայնը կբարձրացնեն քեզ համար և դառնապես կաղաղակեն ու հող կլցնեն իրենց գլուխների վրա և մոխրի մեջ կթավալվեն։
(Գրաբար) և աղաղակեսցեն 'ի վերայ քո, և փոխեսցեն զձայնս իւրեանց. գուժեսցին դառնապէս, հող 'ի գլո՛ւխ լիցին,