Ա. Լոպուխին
«Օնի և Բուբաստի երիտասարդները սրից պիտի ընկնեն, իսկ մնացածները գերության պիտի մատնվեն»։ [17] (Սինոդական թարգ․)
«Օն» - մազորեթները սխալմամբ ուղղորդվել են Օսէէ 10:8-րդ և Ամոս 1:5-րդ համարների ուղենիշով՝ տարընթերցելով «ավեն» - «աղետ», եգիպտերենում՝ «Անու» կամ «Ան», ասորերենում՝ «Ունու», ղպտերենում՝ «Ուն կամ Նա, որ նշանակում է «լույս», «արև», հետևաբար, այստեղ խոսքն այն քաղաքի մասին է, որը Երեմիա մարգարեի 43:13-րդ համարում և դասականների երկերում կոչվում է «արևի քաղաք»․․․
«Բուբաստ» - սլավոներենում՝ «Վուվաստ», եգիպտերենում՝ «Պի-Բաստ», որի անվան մեջ ներառված է Բաստ աստվածուհու՝ եգիպտական Արտեմիսի անունը, որին նվիրված էին կատուները, և նա ինքն էլ կատվի գլուխ ուներ։ Այս քաղաքը նույնպես գտնվում էր Հյուսիսային Եգիպտոսում, ներկայումս կոչվում է «Թել Բաստա»՝ տեղակայված Նեղոսի Պելուսական ճյուղավորման արևելյան ափին։ Խիստ ամրացված լինելով՝ այն կառուցված էր բարձր բլուրի վրա, որն ավելի ցածր էր իր միջնահատվածում, այնպես որ քաղաքի բոլոր կետերից տեսանելի էր Նեղոսի ջրանցքով շրջապատված Բաստի տաճարը, որը Հերոդոտոսը եգիպտական տաճարներից ամենագեղեցիկն է համարում (II, 137)։ Դեպի այս տաճար ամենամյա ուխտագնացությունը շատ սիրելի ուխտագնացություն էր համարվում և այնտեղ էր տանում 700 հազար տղամարդկանց և կանանց (II, 59)։
«Սրից պիտի ընկնեն» - Բուդաստը պետական և վարչական կառուցվածքի տեսանկյունից 11 այլ շրջանների հետ պատկանում էր ռազմիկների կաստայի մեկ կեսին՝ կալասիրներին։ Պսամետիքոսի կողմից այստեղ էին տեղակայվել նաև հոնիացի և կարիացի վարձկաններ։
«Մնացածները» - եբրայեցերենում՝ «գեննա», որ գործածված է որ իգական սեռին պատկանող գոյական, ինչից ելնելով էլ՝ Յոթանասնից թարգմանության հեղինակները թարգմանել են՝ «և կանայք»։ Ավելի շուտ՝ այստեղ նկատի են առնվում քաղաքների ողջ բնակչությունը կամ հենց քաղաքները։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Արեգ քաղաքի ու Բուբաստի երիտասարդները սրով են ընկնելու, իսկ նրանց կանայք գերի են քշուելու:
(Արարատ թարգ․) Արեգի և Բուբաստի երիտասարդները սրից պիտի ընկնեն. քաղաքները գերի պիտի գնան։
(Գրաբար) Երիտասարդք Արեգ քաղաքի և Բուբաստայ՝ անկցին սրով, կ կանայք նոցա 'ի գերութիւն վարեսցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: