Եզեկիելի մարգարեության մեկնություն 35։11

Ա. Լոպուխին

«Դրա համար Տեր Աստված ասում է. «Կենդանի եմ Ես. քեզ հետ պիտի վարվեմ քո ատելության և քո նախանձի համեմատ, որը դու դրսևորեցիր նրանց հանդեպ քո ատելության պատճառով, և Ինձ պիտի հայտնեմ նրանց, երբ որ դատեմ քեզ»»։ [11] (Սինոդական թարգ․)
   

   «Պիտի վարվեմ քո ատելության և քո նախանձի համեմատ» - Ես քեզ հետ պիտի վարվեմ այնպես, ինչպես որ դու ցանկացար վարվել Իսրայելի հետ՝ նրա հանդեպ ատելությունից դրդված, ատելությո՛ւն, որն էլ իր հերթին բխում է նախանձից (որը նվաստացած ավագ եղբայրը տածում էր իր փոքր եղբոր նկատմամբ): «Նախանձի․․․» բառից մինչև «ատելության պատճառով» արտահայտությունն ընկած հատվածը բացակայում է հունարեն ձեռագրերի մեծամասնության մեջ։

   «Եվ Ինձ պիտի հայտնեմ  նրանց» - այսինքն՝ Իսրայելին՝ որպես Եդովմի արդար Դատավորի, ինչը, իհարկե, լինելու է նախնական և ոչ ամբողջական մի հայտնություն՝ նախքան կատարյալ հայտնությունը, որը պետք է տրվի որպես ընտրյալ ժողովրդի նկատմամբ ողորմածության դրսևորման արդյունք։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) դրա համար վկայ եմ ես, - ասում է Տէր Աստուած, - եւ քեզ հետ վարուելու եմ ըստ քո թշնամութեան, ըստ քո նախանձի, որով ատել ես նրանց: Եւ դու կը ճանաչես ինձ, երբ դատեմ քեզ:
(Արարատ թարգ․) Դրա համար Տեր Աստված ասում է. Կենդանի եմ ես. քեզ հետ պիտի վարվեմ քո բարկության և քո նախանձի համեմատ, որոնցով վարվեցիր քո ատելության պատճառով նրանց ատելիս, և երբ կատարեմ քո դատաստանը, ես ինձ պիտի ճանաչեցնեմ նրանց մեջ։
(Գրաբար) Վասն այնորիկ կենդանի եմ ես՝ ասէ Տէր Տէր. և արարից ընդ քեզ ըստ թշնամութեան քում, և ըստ նախանձուն քում զոր արարեր ատել զնոսա. և ծանուցայց քեզ յորժամ դատեցայց զքեզ.