Եզեկիելի մարգարեության մեկնություն 35։12

Ա. Լոպուխին

«Եվ կգիտենաս, որ Ես՝ Տերս, լսել եմ քո բոլոր անարգական խոսքերը, որոնք դու խոսեցիր Իսրայելի լեռների դեմ՝ ասելով. «Ամայացան, մեզ տրվեցին, որ խժռենք»»։ [12] (Սինոդական թարգ․)
   

   «Բոլոր» - Յոթանասնից թարգմանության մեջ՝ «ձայն», ինչը որ եբրայեցերենում նույն կերպ է հնչում («կոլ»):

   «Իսրայելի լեռների» - այսինքն՝ Սուրբ Երկրի (Եզեկ․ 6։2

   «Ամայացան» - որովհետև բնակիչները սպանվեցին կամ էլ գերի ընկան։

   «Մեզ տրվեցին, որ խժռենք» - դարձան մեր ամբողջական և դյուրորսալի ավարը:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը: Լսել եմ քո հայհոյանքի ձայնը, որ ասում էիր՝ «Իսրայէլի աւերակ լեռները մեզ կերակուր են տրուած»:
(Արարատ թարգ․) Եվ դու կգիտենաս, որ ես՝ Տերը, լսել եմ քո անարգական խոսքերը, որ խոսեցիր Իսրայելի սարերի դեմ՝ ասելով. "Ամայացան, մեզ տրվեցին, որ լափենք"։
(Գրաբար) ծանիցես թէ ե՛ս եմ Տէր։ Լուայ զձայն հայհոյութեանց քոց զի ասէիր, թէ լերինք Իսրայէլի աւերակք՝ մե՛զ տուեալ են 'ի կերակուր.