Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև թշնամին ձեր մասին ասում է. «Ա՜խ, ա՜խ, և հավիտենական բարձունքները դարձել են մեր սեփականությունը»»։ [2] (Սինոդական թարգ․)
«Թշնամին» - առաջին հերթին Եդովմը, և ապա՝ մյուս հարևանները։
«Ա՜խ, ա՜խ» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 25։3-րդ համարի բացատրությունը։ Հունարենում և Վուլգաթայում՝ «euge», սլավոներենում՝ «ավելի լավ»։
«Հավիտենական բարձունքները» - այսպես են անվանվում Իսրայելական լեռները՝ դրանց հետ առնչվող մի հնագույն պատմության պատճառով (Սմենդ)։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «հավիտենական անապատ»․ ակնհայտորեն այնտեղ «բամոթ» բառի փոխարեն տարընթերցվել է «շամոթ», ինչը, հավանաբար, հետևանք է եղել այն բանի, որ անհավանական էր կարծել, թե մարգարեի շուրթերից կարող էր ափսոսանք հնչել իր կողմից այդքան ատելի «բարձունքների» համար:
«Դարձել են մեր սեփականությունը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 35։10-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն բանի համար, որ թշնամին ձեր մասին ասել է՝ վա՜շ-վա՜շ, յաւերժական աւերակները մեզ ժառանգութիւն եղան,
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. "Որովհետև թշնամին ասաց ձեր մասին. "Վա՜շ, հավիտենական բարձրադիր վայրերը մեր սեփականությունը դարձան".
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի ասաց թշնամին ‘ի վերայ ձեր. Վա՛շ վա՛շ. աւերակք յաւիտենից ‘ի ժառանգութիւն եղեն մեզ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: