Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։20

Ա. Լոպուխին

«Եվ նրանք եկան այն ազգերի մոտ, ուր գնացել էին, և անարգեցին Իմ սուրբ անունը, որովհետև նրանց մասին ասում էին. «Նրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց և դուրս են եկել Նրա երկրից»։ [20] (Սինոդական թարգ․)
   
   «Այն ազգերի մոտ» - նկատի է առնվում ասորեստանյան և բաբելոնական միապետությունների բազմազգ կազմությունը։
   «Անարգեցին Իմ սուրբ անունը» - դա արեցին՝ Յահվեի անզորության գաղափարը ներշնչելով, ինչի մասին որ խոսվում է հետագայում, ինչպես նաև՝ իրենց (խոսքն այդ ազգերի մասին է) այլասերվածությամբ։
   «Նրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց և դուրս են եկել Նրա երկրից» - քանի որ հեթանոսներն իրենք միայն ազգային աստվածներ ունեին, ուստի նրանք Յահվեին նույնպես կարող էին միայն հրեաների ազգային աստվածը համարել, իսկ ահա Իսրայելի դժբախտ ճակատագիրն ու նրա գերությունն էլ կարող էին բացատրել միայն Յահվեի անզորությամբ և իրենց (հեթանոսական) աստվածների՝ Յահվեի նկատմամբ տարած հաղթանակով։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Նրանք մտան հեթանոսների մէջ. ո՛ւր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը՝ ասելով նրանց, թէ Տիրոջ ժողովուրդն են իրենք, բայց ելան նրա երկրից:
(Արարատ թարգ․) Եվ երբ եկան այն ազգերի մոտ, ուր եկել էին, պղծեցին իմ սուրբ անունը, ու նրանց մասին ասվեց. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց նրա երկրից դուրս են եկել”։
(Գրաբար) Եւ մտին յազգս. և ուր մտինն, և ա՛նդ պղծեցին զանուն իմ սուրբ, յասելն ցնոսա թէ ժողովուրդ Տեառն են դոքա, և յերկրէն նորա ելին։