Եզեկիելի մարգարեության մեկնություն 38։6

Ա. Լոպուխին

«Գոմերին իր բոլոր զորագնդերով, Թորգոմի տանը՝ հյուսիսի սահմաններից, իր բոլոր զորագնդերով, շատ ժողովուրդներ քեզ հետ»։[6] (Սինոդական թարգ․)
   

   «Գոմերը» նույնն է, ինչ Մագոգը (Ծննդ․ 10:3 = Ա Մնաց․1:6): Նրանք նույնացվում են կա՛մ Կիմմերների հետ (Odis. XI, 14)՝ ըստ Սև ծովի մոտակայքում առկա. Գիմիրայայի սեպագիր արձանագրություններում, կա՛մ Կապադովկիացիների հետ, որոնց հայերը, որոնք այստեղ նույնպես հիշատակված են («Թորգոմի տուն» անունով), անվանում են «Համիր» (Eus. Chron Arm. I, 95, II, 12)։ Քանի որ, ըստ Ստրաբոնի վկայության (I, 3, 21), Կիմմերները արշավանքներ են կատարել դեպի Փոքր Ասիա և նույնիսկ ներխուժել են սկյութների կողմից ճնշումների ենթարկվող Լիդիական թագավորություն (Herod. I, 6, 15 և այլն), ուստի նրանք կարող էին իրենց անվան հետքերը թողնել Փոքր Ասիայում՝ Կապադովկիացիների մոտ (դրանից էլ հետևում է, որ Հովսեփիոսը «Գոմեր» ասելով պետք է որ նկատի ունենար Գաղատացիներին)․․․

   «Իր բոլոր զորագնդերով» - եբրայեցերենում՝ «ագան»․ տե՛ս նաև Եզեկիելի մարգարեության 12։14-րդ համարի բացատրությունը: Սլավոներենում՝ «Բոլոր նրանք, ովքեր նրա շուրջն են»։

   «Թորգոմի տանը» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 27։14-րդ համարի բացատրությունը։

   «Շատ ժողովուրդներ» - խոսքն ավելի փոքր և երկրորդական ժողովուրդների մասին է:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Գոմերին ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, Թորգոմայ տունը՝ հիւսիսի կողմերից, ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, բազմաթիւ ազգերի էլ՝ քեզ հետ:
(Արարատ թարգ․) Գոմերին և նրա բոլոր զորագնդերին, Թորգոմա տանը՝ հյուսիսի ծայրերից, և նրա բոլոր զորագնդերին ու շատ ժողովուրդներ քեզ հետ։
(Գրաբար) Գոմեր՝ և ամենեքին որ շո՛ւրջ են զնովաւ. և տունն Թորգոմայ ‘ի ծագացն հիւսւսոյ, և ամենեքին որ շուրջ զնովաւ, և ազգք բազումք ընդ քեզ: