Ա. Լոպուխին
«Իսկ քաղաքի ազատ տարածքը պիտի լինի դեպի հյուսիս՝ երկու հարյուր հիսուն [եղեգ] (կանգուն), և դեպի արևելք՝ երկու հարյուր հիսուն [եղեգ] (կանգուն), և դեպի հարավ՝ երկու հարյուր հիսուն [եղեգ] (կանգուն), և դեպի արևմուտք՝ երկու հարյուր հիսուն եղեգ (կանգուն)»։ [17] (Սինոդական թարգ․)
«Ազատ տարածք» - «migrash», «diasthma» - «հեռավորություն» - տե'ս 15-րդ համարի բացատրությունը: Քաղաքն իր ազատ տարածքներով (արվարձաններով) իրենից ներկայացնում էր 5000 կլոր թվով չափման միավոր ունեցող մի քառակուսի տարածք – Եզեկ. 45:6։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Քաղաքի ազատ տարածքը կը լինի. հիւսիսի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն ձողաչափ, հարաւի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն, արեւելքի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն եւ արեւմուտքի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն:
(Արարատ թարգ․) Քաղաքն ազատ տարածք պիտի ունենա. դեպի հյուսիս՝ երկու հարյուր հիսուն կանգուն, դեպի հարավ՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևելք՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևմուտք՝ երկու հարյուր հիսուն։
(Գրաբար) Եւ եղիցի բացատ քաղաքին ընդ հիւսւսի՝ երկերիւր և յիսուն. և ընդ հարաւ՝ երկերիւր և յիսուն. և ընդ արևելս՝ երկերիւր և յիսուն. և ընդ ծով՝ երկերիւր և յիսուն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: