Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:24

Հովհաննես Ծործորեցի

Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»:

 

    Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմի երկրի համար ավելի դյուրին կլինի Դատաստանի օրը, քան ձեզ»:

    Պատիժը հետաձգելով այդ [Օրվան]՝ ապաշխարության է հրավիրում, իսկ եթե չեն կամենում [ապաշխարել], ասում է՝ ձեզնից առաջ եղած կուրացածների և բարի գործերից ամուլների տանջանքը Դատաստանի օրն ավելի թեթև կլինի, որովհետև նրանք [Տիրոջ] ծառաներին ընդունելով չարհամարհեցին, իսկ սրանք Տիրոջը ոչ միայն չընդունեցին, այլև սպանել հանդգնեցին: Այս մասին ավելի առաջ առավել ըն-դարձակ է խոսվել: Բայց խրատվենք նաև մենք, որովհետև ոչ միայն անհավատների, այլև մեզ համար է պատրաստված նույն տանջանքը, եթե հյուրերի ասպնջական չլինենք, երբ այցելեն մեզ:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կը լինի, քան քեզ համար»:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:20