Հովհաննես Ծործորեցի
Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Միթէ սա՞ է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»:
Ամբողջ ժողովուրդը զարմացավ և ասաց. «Արդյոք սա՞ է Քրիստոսը՝ Դավթի որդին»:
Այդ հրաշքից վախեցած էր, որ մտածեցին, թե իրականացել է Քրիստոսի մասին մարգարեների այն խոսքը, որ Նա ծնվելու էր Դավթի ցեղից. որովհետև գիտեին, որ Նա Դավթի ցեղից էր ծնվել: Ուստի այդ հրաշքից սթափվելով էր, որ «Քրիստոս» ասացին, որը նշանակում է «օծյալ»: Ուրեմն թող հրեաները չպատճառաբանեն, թե [Հիսուսին իբրև Քրիստոս] չեն ճանաչել, քանի որ ահա իրենք իսկ վկայել են, որ Նա է Քրիստոսը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Միթէ սա՞ է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:22
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: