Հովհաննես Ծործորեցի
Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»:
Եվ աշակերտները մոտեցան ու ասացին Նրան. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ»:
Նախ՝ քանի որ առակը սովորելու ցանկություն ունեին, այդ պատճառով հարցրին, և դա արեցին պատշաճ ժամանակ՝ «առանձին», ինչպես ասում է Մարկոսը 726, և ոչ թե ամենքի առաջ, ինչպես [Հիսուսի] Մայրն ու եղբայրները, որովհետև [աշակերտները] խրատվեցին այնտեղ 727: Եվ երկրորդ՝ քանի որ ժողովրդի հանդեպ խնամքի գութ ունեին, նախ նրանց համար էին խնդրում, ապա՛ իրենց, ուստիև ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրա՛նց հետ» և ոչ թե «մեզ», ինչպես որ այլուր էլ [այդ գութը] ցուցաբերեցին, [երբ ասացին]. «Արձակի՛ր այդ ժողովրդին, [որ գնա... իր համար կերակուր գնի]» (Մատթ. 14։15), և թե՝ «Գիտե՞ս, որ ոմանք գայթակղվեցին» (հմմտ. Մատթ. 15։12):
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: