Հովհաննես Ծործորեցի
34-35. Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում: Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին։ Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին::
Եվ անցան ցամաք դուրս եկան Գեննեսարեթում։ Երբ տեղի բնակիչները ճանաչեցին Նրան, [մարդիկ] ուղարկեցին ամբողջ գավառով, Նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին և աղաչեցին Նրան, որ գոնե Նրա հագուստի քղանցքին միայն դիպչեն, և ովքեր դիպան մի անգամ,[հիվանդությունից] փրկվեցին։
 Առաջվա պես չէին գալիս, տուն հրավիրում, խոսքով հրաման խնդրում, այլ շատ ավելի էին աճել և մեծ հավատով խլեցին բժշկությունը, որովհետև արյունահոսությունից տառապող [կինը] սովորեցրեց բոլորին խոնարհվել 815: Իսկ ասելը. «Երբ տեղի բնակիչները ճանաչեցին Նրան», ցույց է տալիս, որ Նա շատ ժամանակ անց եկավ այդտեղ, բայց ժամանակի երկարությունը ոչ միայն չէր վերացրել նրանց հավատը, այլև բազմապատկել ու թարմացրել էր, այնպես, որ Նրա հագուստի քղանցքին հպվելով էր փրկվում յուրաքանչյուրն իր ցավերից: Եվ վայրը, որում սա եղավ, Հրեաստան երկրի Գեննեսարեթն է, որը թարգմանվում է իշխանների պարտեզ:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ կտրել անցնելով՝ ցամաք ելան Գեննեսարէթում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: