Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:2

Հովհաննես Ծործորեցի

Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին:
   

    Եվ մշակների համար վարձ սահմանեց օրը մեկ դահեկան և ու ղարկեց նրանց իր այգին: «Օր» է կոչում մարդկանց բովանդակ կյանքը, որով անցնում ենք ծնունդից մինչև մահ: Եվ իզուր չէ՛, որ «օր» է կոչում, այլ որովհետև Աստծո բնական, գրավոր ու ավետարանական օրենքով 1036` ասես արևով, լուսավորված է մեր ճանապարհը, քանի որ [Աստծո] օրենքը 1037 «լույս» է կոչվում` ըստ այսմ. «Տիրոջ պատվիրանները լույս են և աչքերին լույս են տալիս» (Սաղմ. 18։9), «Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար» (Սաղմ. 118։105), «լույս ու կյանքի ճանապարհ» (Առակ. 6։23), և թե` «Քո հրամանները լույս են երկրի վրա» (Ես. 16։9): Բայց դու տե՛ս [Տիրոջ] մարդասիրությունը, որ նախ վարձ է սահմանում մշակների համար և ապա՛ ուղարկում Օրենքի այգին կամ ժողովրդին առաջնորդելու, որպեսզի վարձի ակնկալությամբ` նեղությունները թեթև տանեն և տքնեն հոգիների համար: Եվ ինչպես ասացինք, վարձը հոգու մաքրությունն է, որը նաև երանություն է` ըստ Դավթի. «Երանելի է այն մարդը, ով չգնաց ամբարիշտների խորհուրդներով.... այլ Տիրոջ օրենքն է նրա կամքը,... կլինի նա իբրև ծառ, որ տնկված է հոսող ջրերում» (Սաղմ. 1։1, 2, 3): Կամ էլ` [վարձը] մտքի բաղձանքն է, որի [կատարումը] մեկը խնդրեց Աստծուց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:1