Հովհաննես Ծործորեցի
Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել:
Եվ ոչ ոք չկարողացավ Նրան որևէ բան պատասխանել, և այդ օրվանից հետո ոչ ոք չէր համարձակվում Նրան որևէ բան հարցնել:
Երբ վերին Իմաստությունն էր խոսում, կարկամում էին, և երբ իրենք էին հարց տալիս, ճշմարիտ պատասխանը ստանում էին, ուստի դրանից հետո ափիբերան եղան, և սա ո՛չ սակավ օգուտ էր ժողովրդին: Այդ պատճառով էլ [Հիսուսը] խոսքն ուղղում է ժողովրդին` [նրան] մեկուսացնելով գայլերից, քանի որ [վերջիններս], սնապարծ լինելու պատճառով, ոչ մի օգուտ չէին ստանում:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել:
Երեքշաբթի օրվա առավոտյան ժամերն այդ խնդիրներով անցան, և Հիսուսի հակառակորդներն իրենց պատրաստությունները սպառեցին: Ուզում էին նվազեցնել Նրա առակների թողած տպավորությունը, ուզում էին դժվարին խնդիրներով նեղել նրա միտքը, ուզում էին ժողովրդի մոտ կոտրել Նրա հարգանքը, իրենց մտքով ուզում էին խայտառակել հրաշագործ և մարգարեանման վարդապետին: Բայց այս բոլոր նպատակներն անտեղի էին իրենց ուժերը սպառեցին, իսկ Հիսուսին ոչ մի վնաս չկարողացան հասցնել: Իրենք հոգնեցին և իրենց ջանքերը նպաստեցին միայն Հիսուսի փառքը ավելացնելուն: Տեսնելով, որ իրենց ճիգերն անօգուտ եղան, որոշեցին լռել. Հրաժարվեցին իրենց հնարագիտություններից և ամբողջությամբ ուշադրություն դարձրին նախօրոք որոշված ձևին, այն է դավաճանությամբ, կամ զրպարտությամբ սպանել կամ սպանել տալ, Հիսուսին մեջտեղից վերցնել, որ իրենց չար միտքը իրականանա, և իրենց թերություններն ու մոլորությունները հանդիմանող բերանն այլևս չխոսի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:41
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: