Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:16

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն ժամանակ ունէին մի նշանաւոր բանտարկեալ, որի անունը Յեսու Բարաբբա էր:
   
   Այդ ժամանակ մի նշանավոր բանտարկյալ կար, անունը` Հեսու Բարաբբա:

   [Ավետարանիչը] պարզապես չասաց «ավազակ» 1566, այլ «նշանավոր», որպեսզի պատասխանատվության իրավունքի ոչ մի նշմարանք անգամ չթողներ [Քրիստոսին խաչողների]համար, որովհետև Արարչին սպանել էին կամենում, իսկ ավազակին, այն էլ նշանավոր, ազատել խնդրում, ով բազմաթիվ չարիքներ ու սպանություններ էր գործել, ինչը նրա անունից էլ էր երևում, որ կոչում էին «Հեսու Բարաբբա»: Կամ երկանուն էր, կամ էլ [այդ անունը նշանակում էր] «Հեսու` որդի Բարաբբայի», որը նշանակում է «հոր որդի», որովհետև ցեղով գող ու ավազակ էին: Ուստի պետք էր հայտնի չարագործին սպանել և անմեղին ազատել, իսկ նրանք հակառակն արեցին` ավազակին ավելի լավ համարեցին, քան [Քրիստոսին]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այն ժամանակ ունէին մի նշանաւոր բանտարկեալ, որի անունը Յեսու Բարաբբա էր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:15