ՍՐԲՈՒՀԻ ԵՒԳԻՆԷ ԿՈՅՍԻ, ՆՐԱ ՀՕՐ՝ ՓԻԼԻՊՊՈՍԻ, ՄՕՐ՝ ԿՂՕԴԻԱՅԻ, ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ՝ՍԵՐԳԻՈՍԻ ԵՒ ԱՊԻՏՕՆԻ ՈՒ ԵՐԿՈՒ ՆԵՐՔԻՆԻՆԵՐԻ՝ ՊՌՈՏՈՍԻ ԵՒ ՅԱԿԻՆԹՈՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՐՔԸ

 Պարծեսցին սուրբքն փառօք եւ ցնծասցեն ի հանգիստս իւրեանց.

քանզի ընդ հուր եւ ընդ սուր անցուցին

զմարմինս իւրեանց:

Սուրբ զարիւնս իւրեանց հեղին,
չարչարանացն համբերեցին

եւ զսպառնալիս բռնաւորաց անարգեցին յաշխարհի:

Արդ եկայք հաւատացեալք՝ կատարեսցուք զյիշատակ սոցա.

քանզի սոքա են մեզ բարեխօս

յԱրքայութեանն Աստուծոյ:

(Շարակնոց)

 

Պան­ծա­լի կոյ­սը եւ Ք­րիս­տո­սի ճգնա­ւոր վկայ Եւ­գի­նէն, ո­րի [ա­նու­նը]  թարգ­ման­ւում է «ազ­նո­ւա­տոհ­միկ», ապ­րել է Բ դա­րի վեր­ջում Հ­ռոմ քա­ղա­քում: Նա դուստրն էր մի ազ­նո­ւա­կան մար­դու՝ Փի­լիպ­պո­սի, ու աչ­քի էր ընկ­նում իր ի­մաս­տուն մտքով եւ պար­կեշտ վար­քով: Իր ծնող­նե­րի հետ դե­ռեւս ան­ծա­նօթ լի­նե­լով ճշմա­րիտ աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թեա­նը՝ ըստ հե­թա­նո­սա­կան կար­գի՝ [Եւգի­նէն] ման­կու­թիւ­նից ստա­ցաւ լա­տի­նա­կան ու յու­նա­կան կրթու­թիւն:

 

Այն­պէս պա­տա­հեց, որ հռո­մէա­կան Կո­մո­դոս կայս­րը,  իր ինք­նա­կա­լու­թեան տա­րի­նե­րին Եւ­գի­նէի հօ­րը՝ մե­ծա­պա­տիւ Փի­լիպ­պո­սին, ե­պար­քո­սու­թեան աս­տի­ճան շնոր­հե­լով, ա­ռա­քեց Ե­գիպ­տո­սի Ա­ղեք­սանդ­րիա քա­ղա­քը, որ­պէս­զի տե­ղի ապս­տամբ բնակ­չու­թեա­նը հնա­զան­դեց­նի հռո­մէա­կան թա­գա­ւո­րու­թեա­նը: Ու նա ե­կաւ իր կնոջ՝ Կ­ղօ­դիա­յի, եր­կու որ­դի­նե­րի՝ Սեր­գիո­սի եւ Ա­պի­տօ­նի, դստեր՝ Եւ­գի­նէի, ըն­տա­նի­քի սպա­սա­ւոր­նե­րի ու ար­քու­նի գն­դի հետ եւ քա­ջու­թեամբ ու իմաս­տու­թեամբ կա­րո­ղա­ցաւ նո­ւա­ճել ողջ Ե­գիպ­տո­սը` ի սէր եւ ի հնա­զան­դու­թիւն հռո­մէա­կան կայս­րու­թեան:

 

Երբ Փի­լիպ­պոս ե­պար­քո­սը ո­րոշ ժա­մա­նակ անց այդ երկ­րում հաս­տա­տո­ւեց իր իշ­խա­նու­թեան մէջ, կա­մե­ցաւ այն­տեղ՝ Ա­ղեք­սանդ­րիա­յում, ա­մուս­նաց­նել դստե­րը՝ Եւ­գի­նէին, քան­զի նրա ան­հա­մե­մատ վա­յել­չա­գե­ղու­թեան, ի­մաս­տու­թեան ու հա­մես­տու­թեան հա­մար, ո­րոն­ցով փայ­լում էր, մե­ծա­մեծ­նե­րից շա­տերն էին կա­մե­նում ի­րենց որ­դի­նե­րի հա­մար նրան կնու­թեան տա­նել: Բայց Եւգի­նէն ոչ մի կերպ չէր կա­մե­նում հե­թա­նո­սի կին լի­նել, քան­զի իր ի­մաս­տու­թեամբ օ­րըս­տօ­րէ տես­նե­լով հե­թա­նո­սա­կան պաշ­տա­մունք­նե­րի սնո­տիու­թիւ­նը՝ սկսեց ծած­կա­պէս հան­դի­պել որոշ քրիս­տո­նեա­նե­րի հետ ու փոք­րի­շա­տէ ծա­նօ­թա­ցաւ քրիս­տո­նէա­կան ճշմա­րիտ հա­ւա­տին: Սկսեց յա­ճա­խա­կի Սուրբ Գիրք եւ սուր­բե­րի վար­քեր ըն­թեր­ցել ու յատ­կա­պէս կար­դա­լով սուրբ Պօ­ղո­սին ա­շա­կեր­տած սրբու­հի Թեկ­ղիի պատ­մու­թիւ­նը՝ տի­րա­պէս լու­սա­ւո­րո­ւեց ի վե­րուստ, բո­ցա­վա­ռո­ւեց սիր­տը, եւ կա­մե­ցաւ հե­տե­ւել Ք­րիս­տոս երկ­նա­ւոր Փե­սա­յին: Ան­դա­դար բե­րա­նին էին սաղ­մո­սի այն խօս­քե­րը, թէ՝ «­Հե­թա­նոս­նե­րի կուռ­քե­րը դե­ւեր են ու մարդ­կանց որ­դի­նե­րի ձեռ­քի գործ, բայց Տէրն ա­րա­րեց եր­կին­քը»: Միայն վա­խե­նում էր ի­րեն յայտ­նել ծնող­նե­րին, որ­պէս­զի նրանք քա­ղա­քում ապ­րող քրիս­տո­նեա­նե­րին նե­ղու­թիւն­ներ չպատ­ճա­ռեն:

 

Իսկ հայ­րը մեծ թա­խան­ձանք­նե­րով հա­մո­զում էր Եւ­գի­նէին ա­մուս­նա­նալ ոմն Ա­կիւ­ղոս ա­նու­նով հռո­մէա­ցու հետ, ո­րը, ինչ­պէս հայրն էր ա­սում, ազ­նո­ւա­կան ծա­գում ու­նէր եւ հիւ­պա­տո­սի որ­դի էր, սա­կայն պար­կեշտ ու ի­մաս­տուն կոյ­սը պա­տաս­խա­նեց իր ծնո­ղին. «­Փե­սա­յի ընտ­րու­թիւն պէտք է ա­նել ոչ թէ ըստ իր ազ­նո­ւա­կա­նու­թեան կամ իր ազ­գա­տոհ­մի մե­ծու­թեան, այլ ըստ իր գո­վե­լի ա­ռա­քի­նու­թեան: Ուս­տի մի՛ ստի­պիր ինձ ընտ­րել մե­ծա­հա­րուս­տի որ­դու, այլ սպա­սիր, մին­չեւ կը գտնո­ւի այլ մէ­կը, ո­րը վկա­յո­ւած կը լի­նի իր բա­րե­պաշ­տու­թեամբ եւ կա­տա­րե­լու­թեամբ»: Ու երբ ծնող­ներն իբ­րեւ այդ­պի­սի մէ­կին ա­ռա­ջար­կում էին նրան, Եւ­գի­նէն այլ պատ­ճառ­ներ էր բռնում եւ խա­փա­նում ծնող­նե­րի մտադ­րու­թիւ­նը: Իսկ նրանք ան­տե­ղեակ էին նրա խոր­հուրդ­նե­րին, չգի­տէին, որ նա հաս­տա­տա­պէս մտադ­րո­ւել էր եր­բէք չմտնել աշ­խար­հի կար­գի մէջ, այլ կու­սա­կան մաք­րու­թեամբ հարս­նա­նալ Երկ­նա­ւոր Փե­սա­յին: Այդ պատ­ճա­ռով Եւ­գի­նէն հնար էր փնտրում խոյս տալ հօր տնից ու ըն­դու­նել քրիս­տո­նէու­թեան կնի­քը: Այդ նպա­տա­կով մի օր Եւ­գի­նէն խնդրեց իր ծնող­նե­րին, որ իր եր­կու հա­ւա­տա­րիմ ներ­քի­նի­նե­րի հետ, ո­րոնց ա­նուն­ներն էին Պ­ռո­տոս եւ Յա­կին­թոս, գնայ դաշտ: Ու երբ ճա­նա­պարհ ըն­կան, Եւ­գի­նէն սկսեց ի­մաս­տուն խօս­քե­րով ներ­քի­նի­նե­րին յայտ­նել, որ փրկու­թեան եւ ե­րա­նու­թեան ճա­նա­պարհն այն է, ո­րով քայ­լում են Ք­րիս­տո­սին հա­ւա­տա­ցող­նե­րը, իսկ հե­թա­նոս­ներն ու նրանց ձե­ռա­գործ կուռ­քե­րին ծա­ռա­յող­նե­րը մո­լո­րո­ւած են, շր­ջում են խա­ւա­րում եւ կու­րօ­րէն ու անմ­տու­թեամբ դէ­պի կո­րուստ են գնում: Եւ բա­զում այլ ար­ժա­նի խօս­քեր ա­սե­լով՝ ա­ւե­լաց­րեց. «­Մինչ այժմ ինձ տի­րու­հի էիք հա­մա­րում, սա­կայն այ­սու­հե­տեւ կը լի­նենք հա­ւա­սար եղ­բայր­ներ ու կը ծա­ռա­յենք ճշմա­րիտ Աստ­ծուն: Արդ, լսել եմ որ այս կող­մե­րում է բնակ­ւում սուրբ Յե­ղի­նոս ե­պիս­կո­պո­սը, ո­րի մի­ջո­ցով Աս­տո­ւած մե­ծա­մեծ նշան­ներ եւ գոր­ծեր է ա­նում: Գ­նանք նրա մօտ, ու նա մեզ ցոյց կը տայ փրկու­թեան ճա­նա­պար­հը»: Բայց քա­նի որ ան­կա­րե­լի էր կա­նա­ցի կեր­պա­րան­քով գնալ, ուր կա­մե­նում էին, կտրեց իր մա­զե­րը, ինչ­պէս ար­դէն ո­րո­շել էր, եւ առ­նա­ցի կեր­պա­րանք ա­ռաւ: Միա­սին ճա­նա­պարհ ըն­կան, ու ոչ ոք չէր կա­րո­ղա­նում ճա­նա­չել Եւ­գի­նէին, որով­հե­տեւ նա նմա­նո­ւել էր ներ­քի­նի­նե­րին: Երբ անց­նում էին քա­ղա­քից դուրս գտնո­ւող ա­ւան­նե­րով, ուր բնակ­ւում էին քրիս­տո­նեա­նե­րը, լսե­ցին նրանց պաշ­տա­մուն­քի ձայ­նե­րը. «Իս­րա­յէ­լա­ցի­նե­րը ե­լան Ե­գիպ­տո­սից. ա­լէ­լո­ւիա...  Աս­տո­ւած, որ եկն­քում է եւ երկ­րի վրայ, ա­րա­րեց [այն] ա­մէ­նը, ինչ կա­մե­ցաւ... Հե­թա­նոս­նե­րի կուռ­քե­րը ոս­կի ու ար­ծաթ են եւ մարդ­կանց ձեռ­քե­րի գործ ...»: Ա­ռաջ գնա­լով՝ տե­սան, որ քրիս­տո­նեայ սպա­սա­ւոր­նե­րի բազ­մու­թիւ­նը, ո­րոնց մէջ էր նաեւ Յե­ղի­նոս ե­պիս­կո­պո­սը, սաղ­մո­սեր­գե­լով գնում էր վանք: Ն­րանք եր­գում էին. «­Խոս­տո­վա­նե­ցէք Տի­րո­ջը... Տէրն առաջ­նոր­դեց նրանց ու­ղիղ ճա­նա­պար­հով, որ­պէս­զի հաս­նեն ի­րենց բնա­կու­թեան քա­ղա­քը»: Այն­ժամ Եւ­գի­նէն ներ­քի­նի­նե­րին ա­սաց. «­Սաղ­մո­սի այս տո­ղե­րը վկա­յում են, որ ու­ղիղ է մեր ճա­նա­պար­հը, եւ այն մեզ [հա­մար] Տէրն է պատ­րաս­տում: Քան­զի նախ եր­գում էին իս­րա­յէ­լա­ցի­նե­րի՝ Ե­գիպ­տո­սից ել­քի, գե­րու­թիւ­նից ա­զա­տու­թեան, կուռ­քե­րի ստու­թեան մա­սին, ո­րոնց գե­րի են դար­ձել հե­թա­նոս­նե­րը, եւ [ա­պա]` ճշմա­րիտ ա­զա­տու­թեան մա­սին, երբ պաշ­տում են մի­միայն Մի Ա­րար­չի՝ երկն­քի ու երկ­րի Ա­րա­րո­ղին: Եւ ա­պա սկսե­ցին եր­գել ու­ղիղ ճա­նա­պար­հի մա­սին, ո­րը մեզ տա­նում է դէ­պի Աս­տո­ւած՝ դէ­պի երկ­նա­յին վե­րին Քա­ղաք: Արդ, ե­կէ՛ք խառ­նո­ւենք Տի­րո­ջը փա­ռա­բա­նող­նե­րի դա­սին ու գնանք նրանց յե­տե­ւից, ուր կը տա­նեն նրանց ոտ­քե­րը»: Երբ մօ­տե­ցան ամ­բո­խին, հարց­րին, թէ ո՞վ է այն ծե­րու­նին, ո­րը բազ­մու­թեան մէջ գնում է՝ նստած ա­ւա­նա­կի վրայ: Ն­րանց ա­սա­ցին, որ նա Յե­ղի­նոս ե­պիս­կո­պոսն է՝ մի սուրբ եւ հրա­շա­գործ այր, ո­րը, պայ­քա­րե­լով մի կա­խար­դի հետ, հրի մէջ է մտել ու անվ­նաս դուրս ե­կել: Յոյժ ու­րա­խա­ցան Եւ­գի­նէն եւ ներ­քի­նի­նե­րը, քան­զի ում փնտրում էին, շուտ յա­ջո­ղո­ւեց տես­նել նրան: Ն­րա յե­տե­ւից գնա­ցին մին­չեւ վանք ու ա­ռան­ձին մօ­տե­նա­լով ե­պիս­կո­պո­սին՝ ըն­կան նրա ոտ­քե­րը եւ ա­ղա­չե­ցին ու­սու­ցա­նել ի­րենց փրկու­թեան տա­նող հա­ւա­տը: Նրանք ա­սա­ցին. «­Մենք հե­թա­նոս­ներ ենք ու կա­մե­նում ենք կանգ­նել աս­տո­ւա­ծա­գի­տու­թեան ճշմա­րիտ ճա­նա­պար­հի վրայ»: Իսկ ե­պիս­կո­պո­սը, աս­տո­ւա­ծա­յին յայտ­նու­թեամբ կան­խա­պէս ի­մա­նա­լով նրանց գալս­տեան մա­սին, նրանց ըն­դու­նեց մեծ մար­դա­սի­րու­թեամբ եւ իբ­րեւ ան­տե­ղեակ՝ հարց­րեց. «Որ­տե­ղի՞ց էք, ո՞ր ազ­գից, ու ի՞նչ են ձեր ա­նուն­նե­րը»: Եւ­գի­նէն պա­տաս­խա­նեց եւ ասաց. «Ազ­գու­թեամբ հռո­մէա­ցի ենք ու բնակ­ւում էինք Հ­ռոմ քա­ղա­քում: Այս եղ­բայր­նե­րից մէ­կը Պռո­տոսն է, միւ­սը՝ Յա­կին­թո­սը, իսկ ես՝ քո ծա­ռան, Եւ­գի­նէոսն եմ»: Այն­ժամ ե­պիս­կո­պոսն ասաց. «Ար­դա­րեւ, լաւ ես կո­չո­ւած Եւգ­ի­նէոս պա­տո­ւա­կան ա­նո­ւամբ, քան­զի գոր­ծե­ցիր ինչ­պէս ազ­նո­ւա­տոհ­միկ՝ քա­ջու­թեամբ թող­նե­լով կուռ­քե­րին եւ գնա­լով Ք­րիս­տո­սի յե­տե­ւից: Տէրն ինձ ցոյց տո­ւեց, որ Իր ա­նո­ւան փառ­քի հա­մար դու պի­տի անց­նես բա­զում փոր­ձու­թիւն­նե­րի մի­ջով: Ուս­տի զօ­րա­ցիր, քան­զի Տէ­րը քեզ հետ է ու չի թող­նի քեզ: Իսկ քո եր­կու ըն­կեր­նե­րը, ո­րոնք մինչ այժմ կո­չո­ւած էին ծա­ռա­յու­թեան, Ք­րիս­տո­սի հետ բա­րե­կա­մու­թիւ­նից վեր պի­տի ել­նեն, քան­զի Ին­քը՝ Տէ­րը, Իր հա­ւա­տա­րիմ ծա­ռա­նե­րին ա­սում է. «Այ­լեւս ձեզ ծա­ռա­ներ չեմ կո­չում, այլ բա­րե­կամ­ներ»: Եւ այլ բա­զում հո­գե­շահ խօս­քեր ա­սաց նրանց Աս­տու­ծոյ այ­րը: Օ­րեր անց Տի­րոջ ա­նո­ւամբ մկրտեց նրանց եւ ա­սաց. «­Թող այս աղ­քատ վան­քում միւս եղ­բայր­նե­րի հետ ձեզ ա­ռան­ձին բնա­կու­թեան տեղ լի­նի: Իսկ ես այս­տեղ չեմ բնակ­ւում, այլ միայն այ­ցե­լու­թեան եմ ե­կել»: Ու նրանց յանձ­նե­լով վա­նա­հօ­րը՝ գնաց: Ն­րանք մեծ ու­րա­խու­թեամբ գո­հա­ցան Աստ­ծուց եւ ե­պիս­կո­պո­սից ու մնա­ցին վան­քում` իբ­րեւ Տի­րո­ջից պար­գեւուած ար­քու­նի պա­լա­տում:

 

Իսկ ծնող­նե­րը, տես­նե­լով, որ Եւ­գի­նէն նշա­նա­կո­ւած օ­րը եւ ժա­մին չվե­րա­դար­ձաւ, մար­դիկ ու­ղար­կե­ցին՝ ո­րո­նե­լու նրան, սա­կայն  նրանք վե­րա­դար­ձան դա­տար­կա­ձեռն: Մեծ ջան­քե­րով ո­րո­նե­ցին նաեւ այլ տե­ղե­րում, սա­կայն ի­զուր, ո­րի հա­մար ըն­կան ան­տա­նե­լի սու­գի ու մեծ տրտմու­թեան մէջ: Ծ­նող­նե­րը դա­ռը ող­բով լաց էին լի­նում ի­րենց անն­ման դստեր հա­մար, եղ­բայր­նե­րը՝ սի­րե­լի քրոջ հա­մար, ծա­ռա­նե­րը՝ ի­րենց տի­րու­հու հա­մար: Այն­ժամ ո­րոշ քրմեր, սուտ հրա­պոյր­ներ բա­նեց­նե­լով, հա­մո­զե­ցին ծնող­նե­րին, որ ի­րենց դս­տերն իր գե­ղեց­կու­թեան եւ ի­մաս­տու­թեան հա­մար յափշ­տա­կել են կուռ­քե­րը: Տա­րո­ւե­լով այս խոր­հրդով՝ Փի­լիպ­պոսն ի­րեն սփո­փե­լու հա­մար շի­նել տո­ւեց Եւ­գի­նէի ոս­կե­ձոյլ ար­ձանն ու նրան հա­մա­րեց իբ­րեւ չաս­տո­ւա­ծու­հի­նե­րից մէ­կը:

 

Իսկ սուրբ կոյս Եւ­գի­նէն, վե­րոն­շեալ միա­բան­նե­րի վան­քում առ­նա­ցի կեր­պա­րան­քով կրօ­նա­ւո­րե­լով, կո­չո­ւեց Եւ­գի­նէոս: Նա իր գոր­ծա­կից­նե­րի հետ օր­ըստ­օ­րէ ա­րիու­թեամբ ա­ռա­ջա­դի­մում էր ա­ռա­քի­նու­թիւն­ներ ձեռք բե­րե­լու եւ ճգնո­ղա­կան վար­քի մէջ ու բո­լո­րի հա­մար բա­րի օ­րի­նակ էր լի­նում իր ա­ղօ­թա­սի­րու­թեամբ, պա­հե­ցո­ղու­թեամբ, ժուժ­կա­լու­թեամբ եւ բա­րե­պաշ­տու­թեամբ: Ու­նէր ան­բիծ վար­քա­գիծ, հեզ ու խո­նարհ էր ա­մէն բա­նում եւ ջերմ էր աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թեան մէջ, որի հա­մար թէ՛ մե­ծե­րը եւ թէ՛ փոք­րե­րը նրան Աս­տու­ծոյ հրեշ­տակ էին կո­չում:

 

Ե­րեք տա­րի անց վախ­ճա­նո­ւեց վա­նա­հայ­րը, ու եղ­բայր­նե­րը ո­րո­շե­ցին նրա փո­խա­րէն կար­գել Եւ­գի­նէին, ո­րը թէ­պէտ ե­րի­տա­սարդ եւ մա­տա­ղա­տունկ էր, սա­կայն տես­նում էին նրան գե­րա­զան­ցած շատ քրիս­տո­նեա­նե­րից, իսկ իր ա­ռա­քի­նու­թիւն­նե­րով յաղ­թող՝ ի­րե­նից տա­րէց­նե­րից: Այդ պատ­ճա­ռով բո­լորն ակն­կա­լում էին նրան ու­նե­նալ որ­պէս միա­բա­նու­թեան ա­ռաջ­նորդ: Երբ նրան յայտ­նե­ցին այս մա­սին, ե­րա­նե­լին, տար­բեր պատ­ճառ­ներ բռնե­լով, ա­մէն կերպ ընդ­դի­մա­ցաւ նրանց, սա­կայն որ­քան նա հրա­ժար­ւում էր, այն­քան նրանք ա­ռա­ւել էին հաս­տատ­ւում ի­րենց որոշ­ման մէջ, մին­չեւ որ ստի­պե­ցին նրան հնա­զան­դո­ւել ի­րենց: Այն­ժամ Եւ­գի­նէն բե­րել տո­ւեց սուրբ Ա­ւե­տա­րա­նը եւ ա­սաց եղ­բայր­նե­րին. «Ար­ժան է, որ Աս­տու­ծոյ ծա­ռա­ներն ի­րենց բո­լոր գոր­ծե­րում ա­ռաջ­նորդ ու­նե­նան մեր Փրկ­չին՝ Ք­րիս­տո­սին: Եւ արդ, տես­նենք, թէ ո՛րն է Ն­րա կամ­քը ձեր ընտ­րու­թեան հար­ցում»: Երբ բա­ցեց Սուրբ Գիր­քը, հան­դի­պեց Տի­րոջ այն խօս­քե­րին, ո­րոնք ա­սում են. «Ով կը կա­մե­նայ մեծ լի­նել, ձեր ծա­ռան պի­տի լի­նի, եւ ձեզ­նից ով կը կա­մե­նայ ա­ռա­ջի­նը լի­նել, ձեր ծա­ռան պի­տի լի­նի» [­Մատթ. Ի 26]: Այս խօս­քե­րին Եւ­գի­նէն ա­ւե­լաց­րեց. «Արդ, քա­նի որ ստի­պում էք ինձ ըն­դու­նել այդ սպա­սաւո­րու­թիւնն ու ծա­ռա­յու­թիւ­նը, ա­պա ինձ բո­լո­րից յե­տի­նը դա­սե­լով՝ ես չեմ հրա­ժա­րո­ւի հնա­զանդ լի­նել ձեզ՝ ըստ տէ­րու­նա­կան այս հրա­մա­նի»: Եւ ինչ­պէս որ ա­սաց, այն­պէս էլ ա­րեց գոր­ծով: Քան­զի թէ­պէտ վա­նա­հայր կար­գո­ւեց, սա­կայն բո­լո­րի առ­ջեւ նո­ւաս­տաց­նում էր իր ան­ձը: Վան­քի բո­լոր գոր­ծե­րում բո­լո­րից ա­ռաջ էր անց­նում ու բո­լո­րին իր նմա­նու­թեամբ փու­թա­ջան դարձ­նում: Ծա­ռա­յում էր բո­լո­րին ա­մե­նա­յե­տին գոր­ծե­րում, ջուր էր բե­րում վան­քի հա­մար եւ փայտ կոտ­րում: Իր խուցն ընտ­րել էր այն­տեղ, ուր դռնա­պանն էր նս­տում: Ու այս ա­մէ­նի հետ մէկ­տեղ բո­լոր եղ­բայր­նե­րի հո­գու եւ մարմ­նի հոգ­սե­րը կրում էր մեծ խնամ­քով ու ան­թե­րի կեր­պով: Եր­բէք չէր խախ­տում գի­շե­րա­յին եւ ցե­րե­կա­յին աղօթք­նե­րի կար­գը: Ու քա­նի որ սքան­չե­լի էր բո­լոր ա­ռա­քի­նու­թիւն­նե­րի՝ յատ­կա­պէս խո­նար­հու­թեան մէջ, Աս­տո­ւած նրան բժշկու­թեան շնորհ տո­ւեց, ո­րով մարդ­կան­ցից հա­լա­ծում էր դե­ւե­րին եւ բա­ցում էր կոյ­րե­րի աչ­քե­րը: Ան­մի­ջա­պէս տա­րա­ծո­ւեց նրա համ­բա­ւը, ու սկսե­ցին նրա մօտ գալ շա­տե­րը, ո­րոնք, բժշկո­ւե­լով ի­րենց զա­նա­զան ախ­տե­րից, տա­րա­ծե­ցին ողջ Ե­գիպ­տո­սում, թէ Աստո­ւած հայր Եւ­գի­նէո­սի ձեռ­քով մե­ծա­մեծ գոր­ծեր է ա­նում:

 

Ա­ղեք­սանդ­րիա­յում կար մի մե­ծա­հա­րուստ հե­թա­նոս կին՝ Մե­լա­նա ա­նու­նով, ո­րը սինկ­ղի­տոս­նե­րից[1] մէ­կի դուստրն էր: Սա չորս օր տա­ռա­պում էր տեն­դով եւ բժշկու­թեան մի­ջոց չէր գտնում: Արդ, երբ սա շա­տե­րից լսեց, թէ ինչ գոր­ծեր է անում հայր Եւ­գի­նէո­սը, ե­կաւ վան­քի դռնե­րի մօտ ու ա­ղա­չեց սուր­բին իր Աստ­ծուց բժշկու­թիւն խնդ­րել իր հա­մար: Սուր­բը Ք­րիս­տո­սի ա­նո­ւամբ եւ սուրբ Խա­չի նշա­նով ա­ղօ­թեց նրա հա­մար ու օծեց իւ­ղով: Այն­ժամ զօ­րա­ցաւ Մե­լա­նան եւ մարմ­նի կա­տա­րեալ բժշկու­թիւն ստա­նա­լով՝ մեծ գո­հու­թեամբ հրա­ժեշտ տո­ւեց ու հե­ռա­ցաւ վան­քից: Նա գնաց Ա­ղեք­սանդ­րիա­յից դուրս գտնո­ւող իր կա­լո­ւած­քը, ո­րը հե­ռու չէր Եւ­գի­նէի վան­քից, վերց­րեց ե­րեք ար­ծա­թէ ա­նօթ­ներ, դրանք լցրեց դրամ­նե­րով եւ որ­պէս նո­ւէր՝ ու­ղար­կեց Եւ­գի­նէին: Սա­կայն վեր­ջինս ըն­ծա­յա­բե­րին յետ դարձ­րեց՝ ասե­լով. «Ա­սա­ցէ՛ք ձեր տիկ­նո­ջը, որ Աս­տու­ծոյ սա­կա­ւա­պետ ծա­ռա­նե­րը ինչ­քի կա­րիք չու­նեն, քան­զի մենք լի ենք Տի­րոջ պար­գե­ւած ա­մէն բա­րիք­նե­րով, իսկ ե­թէ նա կա­մե­նում է բա­րիք գոր­ծել, թող այն բաշ­խի կա­րօ­տեալ­նե­րին»: Երբ այս խօս­քե­րը հասց­րին Մե­լա­նա­յին, նա տրտմեց, ապա ան­ձամբ ե­կաւ ե­րա­նե­լու մօտ ու ա­ղա­չեց, որ­պէս­զի չար­հա­մար­հի իր տուր­քը եւ խոս­տա­ցաւ ա­ւե­լին տալ: Սա­կայն Եւ­գի­նէն դար­ձեալ մեր­ժեց ըն­ծան ու խօ­սե­լով նրա հո­գու շա­հի հա­մար՝ ար­ձա­կեց նրան: Իսկ չար կի­նը հո­գե­լից խօս­քե­րից օգ­տո­ւե­լու փո­խա­րէն սկսեց մո­լեգ­նել ա­մօ­թա­լի խոր­հուրդ­նե­րով, քան­զի կար­ծե­լով, թէ Եւ­գի­նէն այր է, ցան­կա­ցաւ նրա վա­յել­չա­տես գե­ղեց­կու­թեա­նը: Չ­կա­րո­ղա­նա­լով զսպել իր տռփանք­նե­րը՝ անմ­տու­թեամբ հնար էր ո­րո­նում՝ նրան որ­սա­լու հա­մար: Ուս­տի հի­ւանդ ձե­ւա­նա­լով՝ ան­կո­ղին ըն­կաւ, ո­րի հա­մար լուր ու­ղար­կեց Եւ­գի­նէին եւ աղա­չեց նե­ղու­թիւն կրել ու այ­ցե­լել ի­րեն: Եւ սուր­բը միա­միտ սրտով վեր կա­ցաւ ու գնաց նրա մօտ: Այն­ժամ Մե­լա­նան սկսեց իր մթե­րո­ւած վա­վա­շոտ ցան­կու­թեամբ հրա­պու­րել նրան, որ­պէս­զի կե­նակ­ցել տայ իր հետ: Ա­ռա­ջար­կեց լի­նել իր օ­րի­նա­ւոր ա­մու­սի­նը՝ ա­սե­լով. «­Շուտ կորց­րած լի­նե­լով իմ ա­մուս­նուն՝ չկայ մէ­կը, որ ժա­ռան­գի իմ մեծ ու­նե­ցո­ւած­քը»: Իսկ ե­րա­նե­լին, իր հո­գում զայ­րա­նա­լով նրա ա­պի­րատ խօս­քե­րից, խստօ­րէն սաս­տեց եւ յան­դի­մա­նեց նրան՝ ա­սե­լով. «­Սան­ձի՛ր լե­զուդ ու խցի՛ր բե­րանդ, ո­րից ժա­հա­հո­տու­թիւն է բու­րում եւ օ­ձի թոյ­ներ են հեղ­ւում: Աս­տու­ծոյ ծա­ռա­նե­րը հե­ռու են այդ­պի­սի խոր­հուրդ­նե­րից»: Ու երբ նա կա­մե­ցաւ լրբու­թեամբ մեր­ձե­նալ սուր­բին, ե­րա­նե­լին քա­ջա­պէս հե­ռաց­րեց նրան ի­րե­նից եւ ա­սաց. «­Յի­րա­ւի դու Մե­լա­նա ես կոչ­ւում (ո­րը նշա­նա­կում է «սեւ թա­նաք»), քան­զի դու ժանտ կին ես ու սա­տա­նա­յի զա­ւակ, գե­հե­նի որ­դի եւ չա­րի ժա­ռանգ: Հե­ռա­ցի՛ր Աս­տու­ծոյ ծա­ռա­յիցս»: Ու սա ա­սե­լով՝ հե­ռա­ցաւ:

 

Այն­ժամ Մե­լա­նան, ա­մօ­թա­հար ե­ղած, սաս­տիկ բար­կու­թեամբ եւ թշնա­մու­թեամբ բոր­բո­քուեց ընդ­դէմ իր բա­րե­րա­րի ու ո­րո­շեց նրան մատ­նել դա­տա­ւո­րի ձեռ­քը: Այդ նպա­տա­կով ե­կաւ Ա­ղեք­սանդ­րիա եւ հա­մար­ձա­կո­ւեց իր նա­ժիշտ­նե­րի[2] հետ դի­մել Փի­լիպ­պոս ե­պար­քո­սին՝ Եւ­գի­նէի հօ­րը: Սկ­սեց չա­րա­խօ­սել սուր­բից ու ա­սաց. «Քրիս­տո­նեա­նե­րից այ­սինչ ա­բե­ղան նեն­գօ­րէն եկաւ իմ տուն, կա­մե­ցաւ բռնու­թեամբ պղծել իմ ան­կո­ղի­նը եւ վար­կա­բե­կել իմ հօր տան ա­նու­նը: Ու ե­թէ ես ճչա­լով օգ­նու­թեան չկան­չէի իմ նա­ժիշտ­նե­րին, ա­պա չէի ա­զա­տո­ւի նրա ձեռ­քից»: Եւ այլ բա­զում խօս­քե­րով ա­նա­մօթ կի­նը պար­սա­ւեց սուր­բին ու վան­քում գտնո­ւող միւս եղ­բայր­նե­րին:

 

Երբ ե­պար­քո­սը լսեց այս մա­սին, բար­կու­թեամբ զօ­րա­կան­ներ ու­ղար­կեց վանք, որ­պէս­զի բռ­նեն Եւ­գի­նէին եւ բո­լոր վա­նա­կան­նե­րին ու իր առ­ջեւ բե­րեն: Երբ նրանք ե­կան, քա­ղա­քում մեծ ամ­բոխ հա­ւա­քո­ւեց, եւ հե­թա­նոս­ներն սկսե­ցին յո­խոր­տալ ընդ­դէմ քրիս­տո­նեա­նե­րի: Ե­պար­քո­սի հրա­մա­նով մեծ բազ­մու­թիւն էր հա­ւա­քո­ւել այն­տեղ, ուր պէտք է ան­մեղ­նե­րը պա­տու­հա­սո­ւէին իբ­րեւ չա­րա­գործ­ներ: Ե­կան նաեւ շատ քրիս­տո­նեա­ներ, որ­պէս­զի կա­րո­ղա­նա­յին վերց­նել սուր­բե­րի՝ իբ­րեւ ճգնա­ւոր նա­հա­տակ­նե­րի ոս­կոր­նե­րի մա­սունք­նե­րը:

 

Արդ, երբ Եւ­գի­նէին կրօ­նա­ւո­րա­կան սքե­մով կանգ­նեց­րին ա­տեա­նի առ­ջեւ, Փի­լիպ­պոս ե­պար­քոսն սկսեց հար­ցաքն­նել նրան՝ ա­սե­լով. «Ի­րա­պէ՞ս ճշ­մա­րիտ են Մե­լա­նա­յի բո­ղոք­նե­րը քո դէմ: Դա՞ է ձեզ ու­սու­ցա­նում ձեր Ք­րիս­տո­սը, որ ան­խտիր մաս­նա­կից լի­նէք ա­մէն ա­պի­րա­տու­թիւն­նե­րի ու մին­չեւ ան­գամ չակ­նա­ծէք մե­ծազ­գի եւ պար­կեշտ կա­նան­ցից»: Իսկ սուր­բը կանգ­նել էր գլու­խը խո­նար­հած, որ­պէս­զի չճա­նա­չեն ի­րեն, ա­պա սկսեց քաղ­ցր ձայ­նով ու հե­զու­թեամբ պա­տաս­խա­նել. «­Մեր Տէր Յի­սուս Ք­րիս­տոս, Ում ես ծա­ռա­յում եմ, սրբու­թիւն­նե­րի Սր­բու­թիւն է եւ մաք­րու­թիւն­նե­րի Մաք­րու­թիւն: Նա նոյ­նը մեզ պա­տո­ւի­րեց՝ լի­նել սուրբ ու ա­նա­րատ հո­գով եւ մարմ­նով, ու այդ­պի­սին­նե­րին խոս­տա­ցաւ մշտնջե­նա­ւոր կեան­քում ու­նե­նալ Իր Աս­տո­ւա­ծու­թեան ան­ճա­ռե­լի տե­սու­թիւ­նը: Արդ, ե­թէ Մե­լա­նան չա­րա­խօ­սեց իմ դէմ, ա­պա ու­ղիղ դա­տաս­տան ա­նե­լու հա­մար պէտք չէր, որ իմ տէ­րը միայն նրան դիւ­րա­լուր լի­նէր, այլ պէտք է լսէր եր­կու կող­մե­րին: Ե­թէ յան­ցա­ւոր գտնո­ւի քո ծա­ռան, չեմ փախ­չի պա­տու­հա­սից, իսկ ե­թէ ան­պարտ գտնո­ւեմ այդ­պի­սի ոճ­րա­լի չա­րա­խօ­սու­թիւ­նից, եւ իմ ո­սո­խը մե­ղա­ւոր հա­մա­րո­ւի, ա­պա ա­ղա­չում եմ, որ իմ պատ­ճա­ռով չա­րիք չհասց­նես նրան, քան­զի մեր օ­րէն­քը մեզ պա­տո­ւի­րում է ան­ո­խա­կալ լի­նել, բա­րիք գոր­ծել մեր չա­րա­րար­նե­րին ու չա­րին չա­րու­թեամբ չհա­տու­ցել»: Զար­մա­ցաւ ե­պար­քո­սը նրա ի­մաս­տուն պա­տաս­խա­նից, ո­րին չէր սպա­սում, սա­կայն դժո­ւա­րա­նում էր նրան հա­ւա­տալ, քա­նի որ ա­ռա­ւել ըն­դու­նում էր Մե­լա­նա­յի չա­րա­խօ­սու­թիւն­նե­րը, ո­րը հա­մար­ձա­կօ­րէն պնդում էր իր խօս­քե­րը՝ յոյս դնե­լով իր նա­ժիշտ­նե­րի վրայ, որոնց խրա­տել էր ա­տեա­նի առ­ջեւ սուտ վկա­յու­թիւն տալ, ինչ­պէս որ ա­րե­ցին: Ն­րանք, ա­ռաջ գա­լով, ա­սացին. «­Մի կերպ կա­րո­ղա­ցանք ա­զա­տել մեր տիկ­նո­ջը չար ա­բե­ղա­յի ձեռ­քից»: Այս վկա­յու-թիւ­նից ե­պար­քո­սը խռո­վո­ւե­լով մե­ծա­պէս սպառ­նաց Եւ­գի­նէին եւ կա­մե­ցաւ չա­րա­չար մա­հո­ւան վճիռ ար­ձա­կել նրա հա­մար, իսկ ըն­կերնե­րին՝ խոշ­տան­գել:

 

Այն­ժամ հա­ռա­չեց ե­րա­նե­լին ու ա­սաց. «­Կայ ժա­մա­նակ լռե­լու եւ կայ ժա­մա­նակ խօ­սե­լու: Արդ, ե­թէ լռեմ, մի­գու­ցէ իմ պատ­ճա­ռով ա­րա­տա­ւո­րո­ւի քրիս­տո­նեա­նե­րի սուրբ ա­նու­նը: Ա­պա ու­րեմն լաւ է, որ ես խօ­սեմ այս ժա­մին ու յայտ­նեմ ճշմար­տու­թիւ­նը, որ­պէս­զի փա­ռա­ւո­րո­ւի իմ Փրկ­չի անու­նը, եւ չպար­ծե­նայ չա­րը Ք­րիս­տո­սի ծա­ռա­նե­րի վրայ»: Սա ա­սե­լով՝ հա­մար­ձակ գո­չեց. «­Դու իմ հայրն ես` ըստ մարմ­նի, իսկ ես քո դուստրն եմ՝ Եւ­գի­նէն, ո­րին կո­րած էիր հա­մա­րում: Ես Ք­րիս­տո­սի սի­րոյ հա­մար, ար­հա­մար­հե­լով ա­մէն ինչ, ըն­դու­նե­ցի հրեշ­տա­կա­յին այս կար­գը: Մեր­կա­ցայ աշ­խար­հից ու այն ա­մէ­նից, ինչ կայ աշ­խար­հում, եւ միայն Ք­րիս­տո­սով զգես­տա­ւո­րո­ւե­ցի: Ար­դեօք իմ եղ­բայր­նե­րը չե՞ն Ա­պի­տօնն ու Սեր­գիո­սը, որոնք նստած են քո կող­քին: Ո՞ւր է իմ մայ­րը՝ Կղօ­դիա տի­կի­նը: Ա­հա այս եր­կու ներ­քի­նի­նե­րը, ո­րոնց տես­նում էք ինձ հետ, Պ­ռո­տոսն ու Յա­կին­թոսն են, ո­րոնք ըն­կե­րա­ցան ինձ միա­բան գնա­լու Փրկ­չի վար­դա­պե­տու­թեան յե­տե­ւից եւ գտնե­լու Կեան­քը, որ կայ Յի­սուս Ք­րիս­տո­սի մէջ»: Ու մինչ խօս­քե­րը դեռ բե­րա­նում էին, հայ­րը եւ եղ­բայր­նե­րը դէմ­քից ու ձայ­նից ան­մի­ջա­պէս ճա­նա­չե­ցին նրան: Շ­տապ մօ­տե­ցան նրան, գրկե­ցին, համ­բու­րե­ցին եւ յորդ ար­տա­սուք­ներ թա­փե­ցին ա­նակն­կալ հան­դիպ­ման հա­մար: Ան­մի­ջա­պէս լուր հասց­րին նրա մօ­րը՝ Կ­ղօ­դիա­յին, թէ քո դուստ­րը կեն­դա­նի է: Մայ­րը շու­տա­փոյթ ե­կաւ, ըն­կաւ նրա պա­րա­նո­ցով, ու մեծ ցնծու­թիւն ե­ղաւ ե­պար­քո­սի տա­նը: Ան­պատ­մե­լի ու­րա­խու­թիւ­նից լաց էին լի­նում նրանց բո­լոր մեր­ձա­ւոր­նե­րը:

 

Երբ այս լու­րը տա­րա­ծո­ւեց ժո­ղովր­դի մէջ, փա­ռա­ւո­րո­ւեց Ք­րիս­տո­սի ա­նու­նը, եւ ա­մօ­թա­հար ե­ղաւ չա­րը, քան­զի ներ­կայ գտնո­ւող հե­թա­նոս­նե­րից ո­մանք ա­սում էին. «Ճշ­մա­րիտ է Եւ­գի­նէի Աստո­ւա­ծը», ո­րից քրիս­տո­նեա­նե­րը, հա­մար­ձա­կու­թիւն առ­նե­լով, ա­սում էին. «­Մի Տէր, Մի Ք­րիս­տոս, մի հա­ւատ, մի մկրտու­թիւն: Ո՞վ է մեր Տէր Աս­տու­ծոյ նման, Ով Իր ի­մաս­տու­թեամբ յայտ­նում է ան­յայտ­ներն ու ծա­ծուկ­նե­րը եւ ի­մաս­տուն­նե­րին պա­հում խո­րա­գի­տու­թեան մէջ: Քո Աջը, Տէ՛ր, զօ­րա­ւոր է ու փա­ռա­ւո­րեալ, Քո Ա­ջը, Տէ՛ր, կոր­ծա­նեց թշնա­մի­նե­րին»:

 

Այն­ժամ Փի­լիպ­պոս ե­պար­քո­սը հրա­մա­յեց բե­րել թան­կար­ժէք զգեստ­ներ եւ ոս­կե­թել կեր­պաս­ներ ու ստի­պեց հագց­նել դստե­րը: Նս­տեց­րեց նրան բար­ձր գա­հին՝ տե­սա­նե­լի բո­լո­րի հա­մար, որ­պէս­զի ողջ բազ­մու­թիւ­նը տես­նի, որ նա ինքն է իր սի­րե­լի դուստ­րը, որն այդ­քան ժա­մա­նակ, հե­ռա­ցած լի­նե­լով իր հօր տնից, ընտ­րել էր նե­ղու­թիւն­նե­րով լի դժո­ւար կեան­քը: Այդ օ­րը ե­պար­քո­սի ա­պա­րան­քում եւ ողջ քա­ղա­քում մեծ ու­րա­խու­թեան տօն ե­ղաւ: Իսկ այն ա­մօ­թա­պարտ չա­րա­խօ­սը՝ Մե­լա­նան, հա­մա­կո­ւե­լով հո­գու դառ­նու­թեամբ, ինք­նա­հա­լած փա­խաւ ա­տեա­նից ու թաք­նո­ւեց՝ սե­նեա­կից սե­նեակ փախ­չե­լով: Իսկ բարձ­րեալն Աս­տո­ւած, Ով չի գթում ան­զեղջ ա­նի­րաւ­նե­րին, նա­խա­տին­քի ա­ռար­կայ դարձ­րեց նրան բո­լո­րի հա­մար, քան­զի հուր ի­ջաւ Բար­ձունք­նե­րից, եւ բո­ցա­կի­զո­ւեց նրա ամ­բողջ տունն ու ու­նե­ցո­ւած­քը, ո­րից ան­հա­ւատ­նե­րը զար­հու­րե­լով ճշմա­րտա­պէս վկա­յե­ցին Եւ­գի­նէի հա­ւա­տը, եւ նրան­ցից շա­տե­րը յետ դար­ձան ի­րենց մո­լո­րու­թիւն­նե­րից:

 

Ս­րա­նից յե­տոյ Եւ­գի­նէն ծնող­նե­րին ու եղ­բայր­նե­րին լու­սա­ւո­րեց Սուրբ Գր­քի աս­տո­ւա­ծա­յին խօս­քե­րով եւ Տի­րոջ այ­ցե­լած շնորհ­նե­րով նրանց քրիս­տո­նեա­ներ դարձ­րեց: Ե­պար­քոսն իր ողջ ըն­տա­նի­քով ըն­դու­նեց սուրբ Մկր­տու­թիւ­նը, իսկ Եւգի­նէն դար­ձեալ կրօ­նա­ւո­րի կա­նա­ցի զգեստ­ներ հա­գաւ: Այ­նու­հե­տեւ Ա­ղեք­սանդ­րիա­յում բազ­մա­ցան հա­ւա­տա­ւոր­նե­րը, ու Ե­գիպ­տո­սի կող­մե­րում յոյժ հա­մար­ձա­կու­թիւն ստա­ցան քրիս­տո­նեա­նե­րը: Սա­կայն այս ա­մէ­նի մա­սին պէտք էր, որ Փի­լիպ­պո­սը տե­ղե­կաց­նէր կայս­րին, ո­րին գրեց. «Մեծ օ­գուտ է ինք­նա­կա­լիդ տէ­րու­թեան հա­մար քրիս­տո­նեա­նե­րին խա­ղա­ղու­թեամբ պա­հե­լը եւ նրանց չար­գե­լե­լը հա­մար­ձա­կու­թեամբ ի­րենց կրօ­նը պաշ­տել, քան­զի որ­քան նրանք հա­ւա­տա­րիմ են լի­նում ի­րենց Օ­րէն­քին, այն­քան ա­ռա­ւել սի­րով են ծա­ռա­յում նաեւ ի­րենց մարմ­նա­ւոր տէ­րե­րին»: Իսկ կայս­րը, ո­րը վստա­հում էր Փի­լիպ­պո­սին, ա­մէն ինչ յանձ­նեց նրա ի­մաս­տուն տես­չու­թեա­նը: Սա­կայն երբ Ե­գիպ­տո­սում քրիս­տո­նեա­ներն սկսե­ցին զօ­րա­նալ, ո­րոշ հե­թա­նոս պաշ­տօ­նեա­ներ, չա­րա­նա­լով նրա դէմ, գնա­ցին Հ­ռոմ ու նոր ինք­նա­կա­լի եւ նրա գա­հակ­ցի առ­ջեւ (որոնք, ըստ ո­մանց, Սե­ւե­րիոսն ու Ան­տօ­նիոսն էին, իսկ ըստ ո­մանց էլ՝ Վո­լու­սիա­նո­սը եւ Գա­ղե­նո­սը) ամ­բաս­տա­նե­ցին Փի­լիպ­պո­սին՝ ա­սե­լով, թէ տե­ղի ե­պար­քո­սը թո­ղել է կուռ­քե­րի պաշ­տա­մուն­քը ու պաշ­տում է ոմն Խա­չեա­լի: Ա­ւե­լաց­րին նաեւ, թէ նա­զով­րե­ցի­նե­րի ա­ղան­դին սա­տա­րե­լու հա­մար նա գոր­ծում է ընդ­դէմ ձեր հրա­մա­նի եւ զանց առ­նում ար­քու­նի ո­րո­շում­նե­րը:

 

Այն­ժամ թա­գա­ւո­րը նրան մի սպառ­նա­լից ու կշ­տամ­բող նա­մակ գրեց, ուր ա­սում էր. «­Մեզ նա­խոր­դող ինք­նա­կա­լը եւ մեր դիւ­ցա­զուն հայ­րը քեզ մե­ծա­պէս ու շու­քով պա­տո­ւեց ե­պար­քո­սու­թեան կար­գով՝ որ­պէս կուռ­քե­րին եւ ար­քու­նի հրա­ման­նե­րին հա­ւա­տա­րիմ պաշ­տօ­նեայ, ու մին­չեւ ան­գամ իր մար­դա­սի­րու­թեամբ Ե­գիպ­տո­սում վե­րա­կա­ցու­թեան հա­մար թա­գա­ւո­րի պէս ա­զատ իշ­խա­նու­թիւն տո­ւեց: Մենք եւս պա­հում էինք քեզ ըն­ձեռ­նո­ւած այդ պա­տի­ւը եւ կա­մե­նում տալ ա­ւե­լին, քան որ ու­նես: Բայց քա­նի որ ի­մա­ցանք, որ օ­տա­րա­ցել ես քո հայ­րե­նի կրօ­նից ու հա­մար­ձակ­ւում ես գոր­ծել ընդ­դէմ աս­տո­ւած­նե­րի եւ ինք­նա­կալ­նե­րի, ա­պա հրա­մա­յում ենք, որ կա՛մ ըն­դու­նես մեր նախ­կին օ­րէնք­ներն ու վա­յե­լես քո պա­տի­ւը, որ ու­նես, կա՛մ էլ հե­ռա­ցո­ւես քո իշ­խա­նու­թեան ա­թո­ռից եւ ամ­բող­ջա­պէս զրկո­ւես քո ու­նե­ցո­ւած­քից»:

 

Երբ Փի­լիպ­պո­սը ստա­ցաւ այս հրա­մա­նը, իբր հի­ւան­դու­թեան պատ­ճա­ռով մի քա­նի օր յա­պա­ղեց պա­տաս­խա­նել ու այդ ըն­թաց­քում գաղտ­նա­պէս վա­ճա­ռեց իր մեծ ու­նե­ցո­ւած­քը: Ամ­բող­ջը բաշ­խեց Ե­գիպ­տո­սի տա­րած­քով մէկ գտնո­ւող աղ­քատ­նե­րին եւ ա­պա ինք­նա­կամ հրա­ժա­րո­ւե­լով եպար­քո­սու­թեան իշ­խա­նու­թիւ­նից՝ ինք­նա­կալ­նե­րին զե­կու­ցեց, որ իր տե­ղում մէկ ու­րի­շին կար­գեն: Իսկ ինքն իր ըն­տա­նի­քով հե­ռա­ցաւ քա­ղա­քից դուրս գտ­նո­ւող մի տեղ, ուր շատ քրիս­տո­նեա­ներ էին բնակ­ւում: Ու քա­նի որ նա զգօն էր, ու­նէր առա­քի­նի վարք, ջերմ էր աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թեան մէջ եւ լի ա­ռա­տա­բուխ խօս­քե­րով, նրան ընտ­րե­ցին Ե­գիպ­տո­սի տա­րած­քի ե­պիս­կո­պոս: Այս­պէս նա աշ­խար­հա­կան ա­ռաջ­նոր­դու­թիւ­նից ան­ցաւ ե­կե­ղե­ցա­կան հո­վո­ւա­պե­տա­կան կար­գի՝ փայ­լե­լով հա­ւա­տով ու բա­րի գոր­ծե­րով եւ մին­չեւ ան­գամ Տի­րոջ ա­նո­ւամբ հրա­շա­գոր­ծե­լով հի­ւանդ­նե­րի ու այ­սա­հար­նե­րի վրայ:

 

Ս­րա­նից յե­տոյ թա­գա­ւո­րը վե­րա­կա­ցու­թեան հա­մար Ա­ղեք­սանդ­րիա ու­ղար­կեց ոմն զօ­րա­պետ Պե­րեն­նիո­սին եւ պա­տո­ւի­րեց սպա­նել Փի­լիպ­պո­սին, բայց  ձեռք չտալ երկ­րի ժո­ղովր­դին, որ­պէս­զի մեծ խռո­վու­թիւն չընկ­նի: Իսկ նա, քա­ղաք գա­լով, սկսեց խոր­հել, թէ ինչ­պէս դա­ւադ­րա­բար սպա­նի Փի­լիպ­պո­սին: Այդ չար գործն ա­նե­լու հա­մար քրիս­տո­նեա­նե­րի կեր­պա­րան­քով ծպտո­ւած նրա ար­բա­նեակ­նե­րը մտան Ե­կե­ղե­ցի, ուր Փի­լիպ­պոս ե­պիս­կո­պո­սը պաշ­տա­մուն­քի կարգն էր մա­տու­ցում ու տա­ճա­րում մա­հա­ցու հա­րո­ւած հասց­նե­լով՝ վի­րա­ւո­րե­ցին նրան: Հա­րո­ւա­ծից ե­րեք օր անց ե­րա­նե­լին ա­ւան­դեց իր հո­գին Աս­տու­ծոյ ձեռ­քը՝ ար­ժա­նա­նա­լով վկա­յա­կան մա­հո­ւան եւ հայ­րա­պե­տա­կան պսա­կին: Նա ե­պիս­կո­պո­սու­թիւ­նը վա­րեց մէկ տա­րի ու ե­րեք կամ չորս ա­միս: Իսկ սուրբ կոյս Եւ­գի­նէն իր ե­րա­նե­լի հօ­րը թա­ղեց տե­ղի գե­րեզ­մա­նո­ցում, ո­րը օ­տա­րա­կան­նե­րի հա­մար կա­ռու­ցել էր տո­ւել Կ­ղօ­դիան:

 

Փի­լիպ­պո­սի վախ­ճա­նից յե­տոյ նրա ըն­տա­նիքն այ­լեւս հան­գիստ չու­նե­ցաւ Ե­գիպ­տո­սում, ո­րի հա­մար Կ­ղօ­դիան, նրա եր­կու որ­դի­նե­րը՝ Սեր­գիո­սը եւ Ա­պի­տօ­նը, Եւ­գի­նէն ու եր­կու ներ­քի­նի­նե­րը ո­րո­շե­ցին դառ­նալ ի­րենց հայ­րե­նի քա­ղա­քը՝ Հ­ռոմ: Եւ թէ­պէտ այն­տեղ սկզբում ի­րենց օ­տար էին զգում, բայց քա­նի որ ու­նէին հին ծա­նօթ­ներ ու հռո­մէա­ցի մե­ծա­մեծ պաշ­տօ­նեա­ներ, սրանք, առանց ի­մա­նա­լու նրանց քրիս­տո­նեայ լի­նե­լու մա­սին, ըն­դու­նե­ցին մեծ սի­րով եւ ջեր­մու­թեամբ. մին­չեւ ան­գամ Ա­պի­տո­նին հիւ­պա­տո­սի, այ­սինքն՝ բդեշ­խի կո­չում տո­ւե­ցին, իսկ Սեր­գիո­սին Ափ­րի­կէում փո­խա­նորդ կար­գե­ցին:

 

Իսկ սուրբ կոյս Եւ­գի­նէն, մօր ու ներ­քի­նի­նե­րի հետ ա­ռանձ­նա­նա­լով տա­նը, փայ­լում էր ա­ռա­քի­նու­թեան գոր­ծե­րով, կրթւում եւ ա­ռա­ւել կա­տա­րեալ դառ­նում բա­րե­պաշ­տու­թեան ըն­թաց­քի ու մե­նա­կե­ցու­թեան վար­քի մէջ: Իր սքան­չե­լի օ­րի­նա­կով, աս­տո­ւա­ծի­մաստ եւ հո­գե­շահ խօս­քե­րով նա Հ­ռո­մի շատ օ­րիորդ­նե­րի դարձ­նում էր Ք­րիս­տո­սի հա­ւա­տին, ո­րոն­ցից ե­րե­ւե­լի ե­ղաւ Բա­սի­լան (կամ Վա­սի­լան, ո­րի [ա­նու­նը] թարգ­ման­ւում է «թա­գու­հի»): Նա թա­գա­ւո­րի ազ­գա­կան­նե­րից էր ու աչ­քի էր ընկ­նում իր ի­մաս­տու­թեամբ եւ ու­շիմ մտքով: Ս­րան հաս­նե­լով Եւ­գի­նէի բա­րի համ­բա­ւը՝ ծած­կա­բար ե­կաւ նրա մօտ ու նրա­նից լսե­լով փրկու­թեան տա­նող ճշմա­րիտ ճա­նա­պար­հի մա­սին՝ կա­մե­ցաւ ա­շա­կեր­տել նրան: Բայց չմատ­նուե­լու հա­մար վա­խե­նում էր մնալ նրա մօտ կամ եր­թե­ւե­կել, ուս­տի խնդ­րեց Եւ­գի­նէին, որ իբր սպա­սա­ւո­րու­թեան հա­մար իր մօտ ու­ղար­կի իր ներ­քի­նի­նե­րին, որ­պէս­զի ա­ւե­լի հաս­տա­տո­ւի քրիս­տո­նէա­կան կար­գի մէջ:

 

Եւ Եւ­գի­նէն Պ­ռո­տո­սին ու Յա­կին­թո­սին՝ որ­պէս սպա­սա­ւոր­ներ, ու­ղար­կեց Բա­սի­լա­յի մօտ, որը, ըն­դու­նե­լով նրանց, կար­գեց իր տան ծա­ռա­նե­րի հետ, սա­կայն նրանց՝ իբ­րեւ Ք­րիս­տո­սի առա­քեալ­նե­րի, ա­ռանձ­նա­կի պա­տիւ էր ըն­ծա­յում: Ն­րան­ցից յա­ճախ լսում էր Ա­ւե­տա­րա­նի Խօս­քը եւ զօ­րա­նում հա­ւա­տի մէջ: Ա­պա հան­դի­պե­լով հայ­րա­պե­տին, ո­րը, ըստ ո­մանց, Կիպ­րիա­նոս ե­պիս­կո­պոսն էր, իսկ ըստ ո­մանց՝ Հ­ռո­մի Կոռ­նե­լիոս քա­հա­նա­յա­պե­տը, ա­ւե­լի լու­սա­ւո­րո­ւեց նրա­նից ու ըն­դու­նեց սուրբ Ա­ւա­զա­նի մկրտու­թիւ­նը: Հաս­տա­տո­ւե­լով Ք­րիս­տո­սի հա­ւա­տի մէջ՝ իր մէջ ուխ­տեց մին­չեւ մահ ա­նա­րատ պա­հել կու­սա­կան մար­գա­րի­տը եւ ար­հա­մար­հել աշ­խար­հի կար­գը, ո­րի մէջ կա­մե­նում էին նրան մտցնել իր մեր­ձա­ւոր­նե­րը՝ ա­մուս­նաց­նե­լով ոմն ազ­նո­ւա­կան Պոմ­պէո­սի հետ:

 

Եւ այ­նու­հե­տեւ ա­մէն ա­ռի­թի դէպ­քում սուրբ կոյ­սե­րը՝ Եւ­գի­նէն ու Բա­սի­լան, գաղտ­նա­բար այ­ցե­լում էին ի­րար, քա­ջա­լե­րում մի­մեանց եւ յոր­դո­րում Աս­տու­ծոյ բա­րե­հաճ կամ­քով յա­րա­տե­ւել: Ժա­մա­նակ անց սուրբ Եւ­գի­նէն տե­սիլ­քի մէջ տե­սաւ Բա­սի­լա կոյ­սի մար­տի­րո­սու­թիւ­նը, իսկ Բա­սի­լան տե­սաւ մի լու­սա­ւոր այր, ո­րը Եւ­գի­նէին երեք պսակ­ներ տո­ւեց. մէ­կը՝ Ա­ղեք­սանդ­րիա­յում ճգ­նու­թիւն­նե­րի հա­մար, միւ­սը՝ Հ­ռո­մում մար­տի­րո­սու­թեան հա­մար, իսկ եր­րոր­դը՝ մա­քուր կու­սու­թեան հա­մար: Եւ իւ­րա­քան­չիւ­րը, մի­մեանց պատ­մե­լով այն, ինչ տե­սել էր, յոյժ ու­րախ ե­ղաւ ի Տէր:

 

Իսկ Բա­սի­լա­յի ա­ղա­խին­նե­րից մէ­կը գնաց Պոմ­պէոս իշ­խա­նի մօտ, ո­րը կա­մե­նում էր ա­մուս­նա­նալ Բա­սի­լա­յի հետ ու մատ­նեց նրան՝ ա­սե­լով. «Իմ տի­րու­հին, հրա­պու­րո­ւած լի­նե­լով Եւ­գի­նէի ուս­մուն­քով, չի կա­մե­նում ա­մուս­նա­նալ քեզ հետ»: Պոմ­պէո­սը շատ ջան­քեր գոր­ծադ­րեց միջ­նորդ մարդ­կանց մի­ջո­ցով մտա­փո­խել կոյ­սին, սա­կայն չկա­րո­ղա­ցաւ, ո­րի հա­մար թա­գա­ւո­րի մօտ ամ­բաս­տա­նեց Եւ­գի­նէին, թէ՝ «­Նա հրա­պու­րանք­նե­րով բո­լո­րին դարձ­նում է դէ­պի իր Աս­տո­ւա­ծը եւ կա­նանց թոյլ չի տա­լիս մեր­ձա­ւո­րո­ւել տղա­մարդ­կանց հետ: Ու ե­թէ ար­գե­լո­ւեն ա­մուս­նու­թիւն­նե­րը, ա­պա ինչ­պէ՞ս կ’ա­ճի հռո­մէա­կան կայս­րու­թիւ­նը, կամ ինչ­պէ՞ս կը յաղ­թենք օ­տա­րա­ծին թշնա­մի­նե­րին»: Այն­ժամ զայ­րա­ցած թա­գա­ւո­րը հրա­մա­յեց Պոմ­պէո­սին. «Ե­թէ Բա­սի­լան չհա­մա­ձայ­նո­ւի ա­մուս­նա­նալ, դա­տա­ւո­րի ձեռ­քով նրան մա­հո­ւան մատ­նիր: Իսկ Եւ­գի­նէին ես ինքս ար­դա­րօ­րէն կորս­տեան կը մատ­նեմ»: Պոմ­պէո­սը դար­ձեալ փոր­ձեց վհուկ­նե­րի եւ պա­ռաւ­նե­րի մի­ջո­ցով ազ­դել Բա­սի­լա­յի վրայ, սա­կայն չկա­րո­ղա­ցաւ, ու բա­զում ո­ղո­քա­կան եւ ա­պա սպառ­նա­լից խօս­քե­րից յե­տոյ սրով կտրել տո­ւեց նրա գլու­խը:

 

Ս­րա­նից յե­տոյ կայս­րը հրա­ման տո­ւեց քա­ղա­քի Նի­կե­տիոս դա­տա­ւո­րին, որ տան­ջանք­նե­րով փոր­ձի Եւ­գի­նէին ու նրա գոր­ծա­կից­նե­րին եւ ապա մա­հո­ւան մատ­նի: Դա­տա­ւո­րը կան­չեց նրանց, տա­րաւ կռա­տուն, որ­պէս­զի երկր­պա­գեն ու զո­հեն կուռ­քե­րին, սա­կայն սուր­բե­րը յանձն չա­ռան նրա հրա­մա­նը, այլ ա­ղօ­թե­ցին, եւ ա­հա նոյն պա­հին բո­լոր կուռ­քե­րը ցած ընկ­նե­լով փշրո­ւե­ցին: Ա­նօ­րէն­նե­րը բար­կա­նա­լով ան­մի­ջա­պէս հա­տե­ցին եր­կու ներ­քի­նի­նե­րի՝ Պ­ռո­տո­սի ու Յա­կին­թո­սի գլուխ­նե­րը, իսկ Եւ­գի­նէին, ոտ­քե­րից մեծ քար կա­պե­լով, գցե­ցին Տի­բե­րիս գե­տը: Սա­կայն ար­ձա­կո­ւե­ցին նրա կա­պանք­նե­րը, քարն ընկղ­մո­ւեց ջրի յա­տա­կը, եւ տե­սան, որ Ք­րիս­տո­սի ա­ղա­խի­նը ջրե­րի վրա­յով քայ­լում է այն­պէս, ինչ­պէս ցա­մա­քի վրա­յով: Այն­ժամ տես­նող­նե­րը սքան­չա­նա­լով փառք տո­ւե­ցին Աստ­ծուն, ան­գամ ա­նար­գե­ցին ի­րենց կուռ­քե­րին ու կռա­պաշտ­նե­րին եւ հա­ւա­տա­ցին Ք­րիս­տո­սին, Ում Եւ­գի­նէն էր պաշ­տում:

 

Ա­պա դա­տա­ւո­րը հրա­մա­յեց, որ սաս­տիկ տա­քաց­նեն բաղ­նիքն ու Եւ­գի­նէին գցեն մէ­ջը: Սա­կայն մտնե­լուն պէս այն­քան զո­վա­ցաւ բաղ­նի­քը, որ չկա­րո­ղա­ցան այ­լեւս տա­քաց­նել, իսկ Եւ­գի­նէն ան­վնաս դուրս ե­կաւ այն­տե­ղից: Ն­րան տես­նե­լով՝ ո­մանք ա­սում էին, թէ մոգ եւ կա­խարդ է Եւ­գի­նէն, իսկ շա­տերն էլ գո­վում էին կոյ­սի հա­ւա­տը:

 

Զայ­րա­ցած դա­տա­ւո­րը հրա­մա­յեց Եւ­գի­նէին նե­տել խա­ւարչ­տին բանտ, ուր նրան ե­րե­ւաց Փրկի­չը՝ ձեռ­քին ձեան պէս սպի­տակ ու ա­նա­սե­լի քաղց­րա­համ հաց եւ ա­սաց կոյ­սին. «­Վերց­րո՛ւ Իմ ձեռ­քից այս կե­րա­կու­րը, քան­զի Ես քո Փր­կիչն եմ, Ում սի­րե­ցիր դու քո ամ­բողջ սրտով ու ամ­բողջ հո­գով: Ես էլ քեզ սի­րե­ցի եւ շու­տով կ­’ըն­դու­նեմ քեզ Իմ ար­քա­յու­թեան մէջ, որ երկն­քում է»: Սա ա­սե­լով՝ Փր­կիչն ա­նե­րե­ւոյթ ե­ղաւ:

 

­Բան­տում տա­սը-տասն­հինգ օր մնա­լուց յե­տոյ դա­տա­ւո­րը դա­հիճ ու­ղար­կեց, ու սա գլխա­տեց ճգնա­զգեաց նա­հա­տա­կին եւ ­Սուրբ ­Հո­գու ա­նա­րատ հար­սին: Ք­րիս­տո­նեա­նե­րը վերց­րին նրա պա­տո­ւա­կան մար­մինն ու ամ­փո­փե­ցին Հ­ռո­մից դուրս գտնո­ւող նրա սե­փա­կան կա­լո­ւած­քում, ուր ե­րա­նե­լին բա­զում սուր­բե­րի նշխար­ներ էր ժո­ղո­վել: Ն­րա մայ­րը՝ Կ­ղօ­դիան, ա­մէն օր գա­լիս եւ անմ­խի­թար ող­բով լաց էր լի­նում իր սի­րե­լի զա­ւա­կի հա­մար: Ու մի գի­շեր ա­նուր­ջի մէջ տե­սաւ իր դստե­րը՝ սուրբ կոյ­սե­րի լու­սա­զարդ դա­սի հետ միա­սին: ­Նա ա­սաց մօ­րը. «Ող­ջո՛յն քեզ, մա՛յր իմ Կ­ղօ­դիա: ­Մի՛ սգայ ինձ հա­մար, այլ ու­րախ ե­ղիր, քան­զի Աս­տո­ւած ինձ դա­սեց այս սուր­բե­րի հետ, ո­րոնց տես­նում ես այս սքան­չե­լի փառ­քի մէջ: Նաեւ իմ հայր ­Փի­լիպ­պո­սին դա­սեց սուրբ քա­հա­նա­յա­պետ­նե­րի կար­գում: Եւ արդ, ու­րախ ե­ղիր, մա՛յր իմ, քան­զի կի­րա­կի օ­րը մեր ­Տէ­րը քեզ եւս կը մտցնի Իր ու­րա­խու­թեան մէջ: ­Պա­տո­ւի­րի՛ր քո որ­դի­նե­րին ու իմ եղ­բայր­նե­րին, որ մին­չեւ վերջ ա­նա­ղարտ պա­հեն սուրբ ­Խա­չի դրոշ­մը, որ­պէս­զի ար­ժա­նի լի­նեն այս ցան­կա­լի եւ ա­նանց ­Կեան­քին»: ­Սա ա­սե­լուց յե­տոյ ա­նուր­ջը վե­րա­ցաւ մօր աչ­քե­րի առ­ջե­ւից, ու լսեց հրեշ­տակ­նե­րի ձայ­նը, ո­րոնք փա­ռա­բա­նում էին ­Տի­րո­ջը: Այն­ժամ արթ­նա­նա­լով՝ մեծ ու­րա­խու­թեամբ փառք տո­ւեց Աստ­ծուն եւ իր որ­դի­նե­րին պատ­մեց տե­սիլ­քի մա­սին: Իսկ կի­րա­կի օ­րը՝ սուրբ ­Պա­տա­րա­գի ժա­մին, մինչ ջերմ ար­տա­սուք­նե­րով ա­ղօթ­քի մէջ էր, առ Աս­տուած ա­ւան­դեց իր մա­քուր հո­գին:

 

Եւ­գի­նէի եր­կու եղ­բայր­նե­րը եւս՝ ­Սեր­գիոսն ու Ա­պի­տօ­նը, թէ­պէտ բնակ­ւում էին երկ­րի վրայ, սա­կայն նրանց քա­ղա­քա­ցիու­թիւ­նը երկն­քում էր, եւ ի­րենց ա­ռա­քի­նի, ա­նա­րատ վար­քով փայ­լում էին աշ­խար­հում՝ իբ­րեւ լու­սա­տու­ներ: ­Հաս­տա­տո­ւած լի­նե­լով Ք­րիս­տո­սի սի­րոյ մէջ՝ մին­չեւ իրենց վեր­ջին օ­րը ան­սայ­թաք պա­հո­ւե­ցին չա­րի ո­րո­գայթ­նե­րից եւ սրբու­թեամբ փո­խո­ւե­ցին ­Տի­րոջ մօտ՝ ար­դար­նե­րի ե­րա­նու­թեան մէջ՝ հաս­նե­լով իրենց ծնող­նե­րին եւ քրո­ջը: Ա­հա ե­րա­նե­լի մաս եւ բա­ժին աշ­խար­հա­կան կար­գի ա­ռա­քի­նի ան­ձանց հա­մար, քան­զի քչե­րը ե­ղան, որ այս օ­րի­նա­կով ու տան բո­լոր ան­դամ­նե­րով միա­սին` հայ­րը, մայ­րը, զա­ւակ­նե­րը, ար­ժա­նա­ցան ե­րա­նու­թեան: Եւ ար­դա­րա­պէս նրանց գլուխն էր սուրբ կոյս Եւ­գի­նէն, ո­րով­հե­տեւ նա իր հօր տան հա­մար բա­րի նա­խա­շա­ւիղ ե­ղաւ: Այդ պատ­ճա­ռով Եւ­գի­նէի հետ տօ­նե­լի են նրա տան բո­լոր ան­դամ­նե­րը մեր ա­մե­նա­զօր ­Տի­րոջ եւ Փրկ­չի շնորհ­նե­րով, Ո­րին վա­յել է փառք ու պա­տիւ յա­ւի­տեանս. ա­մէն:

 

[1] Սինկղիտոս − հռոմէական աւագանու անդամներից մէկը:

[2] Նաժիշտ – սպասուհի, որը հնում ծառայում էր բարձրա­տոհ­միկ տիկնոջը: