Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 2:35

Ստեփանոս Սյունեցի

Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»:
   
   «Եվ քո իսկ հոգու միջով սուր պիտի անցնի»: Որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»։
   Մարգարեացավ Մարիամի գայթակղվելու մասին Քրիստոսի խաչվելու ժամանակ, ինչպես և առաքյալները, ովքեր թողեցին նրան ու փախան, գայթակղվելով [այն մտածումով], թե Նա Աստծու Որդին չէր:
   «Որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»
   Որպեսզի չմնան գաղտնի, այլ հայտնի դառնալով՝ կորչեն բոլոր գայթակղությունները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 2:22