Մաղաքիա արք. Օրմանյան
Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:1
Սուրբ Գրիգոր Աստվածաբան
Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը:
Մի փոքր խոսենք մկրտությունների տարբերությունների մասին... Մովսեսը մկրտում է ոչ միայն ջրով, այլև դրանից առաջ նաև ամպով և ծովով: Սրանում նաև ապագայի նշան կա: Այսպես է կարծում նաև Պողոսը, քանզի ծովը ջրի նախատիպն էր, ամպը՝ Հոգու, ճիշտ այնպես, ինչպես մանանան նախատիպն էր կյանքի հացի, իսկ քարից բխած ջուրը՝ աստվածային ըմպելիքի (Ա Կորն. 10:1–4): Մկրտում էր նաև Հովհաննեսը, բայց ոչ ամբողջությամբ հրեաների մկրտության նմանողությամբ, քանի որ նա մկրտում էր ոչ միայն ջրով, այլ նաև ապաշխարությամբ, չնայած այն դեռ ամբողջական հոգևոր մկրտություն չէր (քանի որ տեքստում չենք տեսնում. «... և Հոգով» արտահայտությունը): Մկրտում էր նաև Հիսուսը, բայց արդեն Հոգով. ահա՛ սա է կատարելությունը: Ես ավելի համարձակ բան կասեմ. «Ինչպե՞ս Աստված չէ Նա, Ումից դու ինքդ ես Աստված դառնում»: Ինձ հայտնի է նաև մկրտության չորրորդ տեսակը. նահատակության և արյան մկրտությունը, որով մկրտվեց նաև Ինքը՝ Քրիստոս: Եվ սա շատ ավելի պատվաբեր մկրտություն է, քան մյուսները, քանի որ այն հնարավոր չէ պղծել: Ինձ հայտնի է նաև մկրտության հինգերորդ տեսակը՝ արցունքների մկրտությունը: Սակայն սա մեծ աշխատանք է պահանջում, քանի որ դրա մեջ լինելով՝ մենք ամեն գիշեր հեծեծանքով լվանում ենք մեր մահիճը և մեր արտասուքներով անկողիններս ենք թրջում (Սաղմ. 6:7):
Ա. Լոպուխին
Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը: (Սինոդական թարգ․)[5]
Մարկոսի Ավետարանն այստեղ կրկնում է այն, ինչ ասվում է Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 3:5–6): Միայն Մարկոսի Ավետարանում նախ հիշվում է «հրեական երկրի», իսկ հետո միայն «երուսաղեմիացիներ»–ի մասին: Թերևս այստեղ է արտահայտվում Մարկոսի նպատակը (Ավետարանիչն իր Ավետարանը գրել է հեթանոս քրիստոնյաների համար, որոնք չէին կարող համակրել այն քաղաքը, որտեղ սպանվել էր Քրիստոս), որը Երուսաղեմը տեղադրում է ոչ այնքան տեսանելի վայրում, ինչպիսի տեղում այն դնում է իր Ավետարանը հրեա քրիստոնյաների համար գրած Մատթեոսը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը:
(Արարատ թարգ․) Նրա մոտ էին գնում Հրեաստանի բոլոր բնակիչները և երուսաղեմացիները։ Նրանք Հորդանան գետում Հովհաննեսից մկրտվում էին՝ իրենց մեղքերը խոստովանելով։
(Գրաբար) Երթա՛յր առ նա ամենայն աշխարհն հրէաստանի, երուսաղէմացիք ամենեքեան. մկրտէին ի նմանէ ի Յորդանան գետ ՝ խոստովանեա՛լ զմեղս իւրեանց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: