Ծննդոց գրքի մեկնություն 6:10

Սրբ. Եփրեմ Ասորի

Նոյը ծնեց երեք որդի. Սէմին, Քամին, Յաբէթին:

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն  գլուխ 6:8

   

Ա. Լոպուխին

10-13․ Նոյը ծնեց երեք որդի. Սեմին, Քամին և Հաբեթին։ [10] Ապականվեց երկիրն Աստծո առաջ, և աշխարհը լցվեց անօրենությամբ։ Եվ Տեր Աստված տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև երկրի վրա ամեն էակ ապականել էր իր ճանապարհը։ Եվ Տեր Աստված ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց վերջը հասել է, որովհետև երկիրը նրանց պատճառով լցվել է անիրավությամբ։ Եվ ահա Ես կ՚ոչնչացնեմ նրանց ու երկիրը։ (Սինոդական թարգ․)

   

   Այս բաժինը եզրափակող չորս համարները վերևում նշված՝ Ծննդ. 5:32, 6:5–7 համարների գրեթե տառացի կրկնությունն են: Սակայն սա չպետք է որևէ մեկին շփոթեցնի, որովհետև այս գլխի իններորդ համարում, ինչպես մենք նշեցինք, սկսվեց նոր պատմություն Նոյի և ջրհեղեղի մասին: Այն ի սկզբանէ յուրահատուկ և անկախ պատմություն էր, հետևաբար այդպիսի կրկնությունն առավել քան բնական է, և բովանդակության զարմանալի զուգադիպությունը հանդիսանում է քննարկվող պատմության առարկան կազմող իրադարձությունների ճշմարտացիության լոկ որպես նոր ապացույց:

   Բոլոր մարդկանց վերջը հասել է... Շատ մեկնիչներ, ոչ առանց հիմքի, ենթադրում են, թե այստեղ խոսքը գնում է այն հարյուր քսան տարվա ժամանակահատվածի ավարտի մասին, որը նշանակվել էր Աստծո կողմից մարդկանց ապաշխարության համար, և որի ընթացքում Նա ապարդյուն սպասում էր նրանց դարձին (Ա Պետ. 3:19–20, Բ Պետ. 3:9–15):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նոյը ծնեց երեք որդի. Սէմին, Քամին, Յաբէթին:
(Արարատ թարգ․) Եվ Նոյը երեք որդի ծնեց՝ Սեմին, Քամին և Հաբեթին:
(Գրաբար) Եւ ծնաւ Նոյ երիս որդիս. զՍէմ, զՔամ, զՅաբէթ։