Ա. Լոպուխին
Եվ Նոյն ամեն ինչ կատարեց. ինչպես պատվիրեց նրան Տեր Աստված, նա այդպես էլ արեց։ (Սինոդական թարգ․)[22]
Եվ Նոյն ամեն ինչ կատարեց... Նա այդպես էլ արեց... Այս խոսքերով տրված է ամենալավ գովասանքը՝ ուղղված Նոյին, ինչպես դա պարզաբանում է նաև Պողոս առաքյալը՝ ասելով. «Հաւատո՛վ է, որ Նոյը, պատգամ ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, ակնածանքով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է» (Եբր. 11:7): «Տապանի կառուցումը (որի մասին այդպիսի պարզությամբ արտահայտվում է սուրբ պատմիչը, փոխանցում է մեզ խոնարհությամբ և հնազանդությամբ աստվածային կամքի կատարման իրողությունը), Նոյի համար, այնուամենայնիվ, Աստծո հանդեպ ունեցած հավատքի խորը փորձությունն էր: Աշխարհն ամբողջովին ապականված էր և միանգամայն հանգիստ՝ իր ապագայի համար (Մատթ. 24:37–38), աշխարհ, որը տապանի կառուցման երկար տարիների ընթացքում նախատում և ծաղրում էր Նոյին: Դրա համար Նոյը պետք է ողջ մտքով ու հոգով տեղափոխվեր ապագա, և այդ հավատքը փրկելով նրան կործանումից, հանդիսացավ նրա հոգևոր կյանքի մեծագույն վաստակը, և վերակերպավորեց մարդկային հոգու այն վիճակը, երբ այն հավատքով փրկվում է հավիտենական կործանումից, ընդունելով Սուրբ Մկրտությունը» (Գ.Կ Վլաստով).
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Եւ Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց նրան Տէր Աստուած: Նա այդպէս էլ արեց:
(Արարատ թարգ․) Եվ Նոյն արեց ամենը, ինչպես Աստված պատվիրեց, այդպես արեց:
(Գրաբար) Եւ արար Նոյ զամենայն զոր պատուիրեաց նմա Տէր Աստուած. նո՛յնպէս և արար։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: