Ա. Լոպուխին
18-19. Փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ արեցիր ինձ հետ, ինչո՞ւ չհայտնեցիր, թե նա քո կինն է: [18] Ինչո՞ւ ասացիր՝ «Իմ քույրն է», և ես նրան կնության առա: Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու շտապ հեռացի՛ր»: (Սինոդական թարգ․)
Չէ՞ որ ես նրան կարող էի իմ կինը դարձնել… Այս համարից կարելի է հետևություն անել, որ աստվածային նախախնամությունը պահպանել է Սարայի ամուսնական կապի մաքրությունը, և նա ապրում էր փարավոնի արքունիքում սոսկ փորձության համար:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Փարաւոնը կանչեց Աբրամին ու ասաց նրան. «Այս ի՞նչ փորձանք բերեցիր իմ գլխին, ինչո՞ւ չյայտնեցիր, թէ նա քո կինն է:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց. «Այս ի՞նչ արեցիր: Ինչո՞ւ չասացիր, որ նա քո կինն է:
(Գրաբար) Կոչեաց փարաւովն զԱբրամ, և ասէ ցնա. Զի՞նչ գործեցեր զայդ ընդ իս, զի ո՛չ պատմեցեր եթէ կին քո է։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: