Սրբ. Եփրեմ Ասորի
Տիրոջ հրեշտակը ասաց նաեւ. «Դու արդէն յղի ես, որդի պիտի ունենաս եւ նրա անունը Իսմայէլ պիտի դնես, որովհետեւ Տէրը իմացաւ քո տառապանքները:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 16:8
Ա. Լոպուխին
Տիրոջ հրեշտակն ասաց նաև. «Ահա դու հղի ես ու որդի պիտի ունենաս, և նրա անունը Իսմայել պիտի դնես, քանզի Տերը լսեց քո տառապանքները»: (Սինոդական թարգ․) [11]
Եվ նրա անունը Իսմայել պիտի դնես, քանզի Տերը լսեց քո տառապանքները: Այս արտահայտության երկրորդ մասն էլ բացատրում է Իսմայել անունը, որը բառացի թարգմանվում է «լսեց Աստված»:
-------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տիրոջ հրեշտակը ասաց նաեւ. «Դու արդէն յղի ես, որդի պիտի ունենաս եւ նրա անունը Իսմայէլ պիտի դնես, որովհետեւ Տէրը իմացաւ քո տառապանքները:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ահա դու հղի ես: Դու որդի կծնես և նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը տեսավ քո տառապանքը:
(Գրաբար) Ահաւադիկ դու յղի՛ իսկ ես. և ծնցես որդի, և կոչեսցես զանուն նորա Իսմայէլ. զի լուաւ Տէր տառապանաց քոց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: