Ծննդոց գրքի մեկնություն 16:12

Սրբ. Եփրեմ Ասորի

Նա վայրագ մարդ է լինելու: Նա ձեռք է բարձրացնելու բոլորի դէմ, եւ բոլորը ձեռք են բարձրացնելու նրա դէմ: Նա բնակուելու է իր բոլոր եղբայրների դիմաց»:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 16:8
   

Ա. Լոպուխին

«Նա մարդկանց մեջ լինելու է որպես վայրի էշ. նրա ձեռքը բոլորի վրա և բոլորի ձեռքը նրա վրա պիտի լինի: Նա բնակվելու է իր բոլոր եղբայների դիմաց»: (Սինոդական թարգ․) [12]

   

   Նա մարդկանց մեջ լինելու է որպես վայրի էշ… Վայրի էշը կամ ցիռը, որ բազմիցս գեղարվեստականորեն պատկերվում է Աստվածաշնչում (Հոբ. 39:5-8, Ես. 32:14), համընդհանուր կարծիքով զարմանալիորեն կենդանի կերպով արտահայտում է բեդուինի՝ անապատի այդ վայրի որդու կերպարը:

   Նրա ձեռքը բոլորի վրա և բոլորի ձեռքը նրա վրա պիտի լինի… Նույնքան արտահայտիչ ու պատկերավոր է ներկայացվում նաև այդ քոչվորների ապագան, որոնց ողջ անհանգիստ կյանքն անցնում էր համարձակ ասպատակությունների ու դաժան հատուցումների փոփոխակի հաջորդականության մթնոլորտում:

   Նա բնակվելու է իր բոլոր եղբայների դիմաց... Երկու եղբայրների՝ Իսմայելի ու Իսահակի սերունդները չպիտի խառնվեն իրար, այլ պետք է ապրեն առանձին և իրարից անկախ, նրանք միշտ չէ, որ կունենան լավ հարաբերություններ, բայց միշտ կլինեն սերտ հարևանության մեջ:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Նա վայրագ մարդ է լինելու: Նա ձեռք է բարձրացնելու բոլորի դէմ, եւ բոլորը ձեռք են բարձրացնելու նրա դէմ: Նա բնակուելու է իր բոլոր եղբայրների դիմաց»:
(Արարատ թարգ․) Նա մի վայրագ մարդ կլինի: Նրա ձեռքը բոլորի, և բոլորի ձեռքը նրա դեմ կլինի, ու նա իր բոլոր եղբայրների առաջ կբնակվի»:
(Գրաբար) Եւ նա եղիցի այր վայրա՛գ. ձեռք նորա յամենեսին, և ձեռք ամենեցուն ի նա. և յանդիման ամենայն եղբարց իւրոց բնակեսցէ։