Ա. Լոպուխին
Այդ իսկ պատճառով այդ ջրհորը կոչվեց Բէէր-Լահայ-ռոյ(Կենդանի և ամենատես Աստծո ջրհոր): Այն գտնվում է Կադեսի և Բարադի միջև: (Սինոդական թարգ․) [14]
Այդ իսկ պատճառով այդ ջրհորը կոչվեց Բէէր-Լահայ-ռոյ... Ջրհորի անունը սլավոներեն տեքստում փոխարինված է անվան իմաստն արտահայտող թարգմանությամբ՝ «որտեղ իմ առջև տեսա». այստեղից պարզ է, որ Արևելքում ընդունված սովորության համաձայն, Հագարը ջրհորի մոտ տեղի ունեցած աստվածահայտնության հիշողությունը հավերժացնելու համար ջրհորը վերանվանեց ի պատիվ այդ հայտնության:
Այն գտնվում է Կադեսի և Բարադի միջև… Հագարի ջրհորը, որ Աստվածաշնչում հիշատակվում է ևս երկու անգամ (Ծննդ. 24:62, 25:11), Պաղեստինի աշխարհագրության մի մասնագետի կարծիքով (Ռելան-դա Ռիտերա) հավանաբար կարելի է նույնացնել Բերսաբեեից հարավ ընկած հովտում գտնվող Աին-Կադես ջրհորի հետ, որի մոտով անցնում են Սիրիայից Սինա գնացող քարավանները, և որն արաբներն անվանում են «Միլխի» կամ «Մուվելխ»: Նրանք Հագարին ևս այդպես են անվանում ու այդտեղ ցույց տալիս «Հագարի օթյակ» անունը կրող քարանձավը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Այդ իսկ պատճառով ջրհորը կոչուեց Ջրհոր, այսինքն՝ «որի դիմաց տեսայ Աստծուն»: Այն գտնւում է Կադէսի ու Բարադի միջեւ:
(Արարատ թարգ․) Այդ պատճառով այդ ջրհորի անունը Լահայրոյի ջրհոր կոչվեց, որը գտնվում է Կադեսի և Բարադի միջև:
(Գրաբար) Վասն այնորիկ կոչեաց ջրհո՛րն՝ ջրհո՛ր այնորիկ զոր յանդիմանն տեսի. և ահա է՛ այն ընդ Կադէս և ընդ Բարադ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: