Ա. Լոպուխին
Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տեր Աստված երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, իմ առջևո՛վ ընթացիր և անարա՛տ եղիր: (Սինոդական թարգ․) [1]
Աբրամն իննսունինը տարեկան էր… «Ինչո՞ւ էր Աստված այսքան ժամանակ հապաղում, - հարց է տալիս Սբ. Հովհան Ոսկեբերանը և անմիջապես էլ պատասխանում, - այն բանի համար, որ մենք ոչ միայն արդարի համբերատարությունն ու մեծ առաքինությունը ճանաչենք, այլև Աստծո անսահման զորությունը։ Երբ Աբրամի բնությունը տկարացավ և որդեծնության համար անկարող դարձավ, քանի որ նրա մարմինը ծերությունից ցամաքել էր, միայն այդ ժամանակ, լիովին բացահայտելով արդարի ողջ առաքինությունը և հայտնելով Իր զորությունը, Աստված կատարեց Իր խոստումները» (Ճառ 39)։
Ես եմ Ամենակարող Աստվածը… Եբրայական բնագրում՝ «Էլ-Շադդայ»։ Սա Աստծո նոր անուն է, որով Հին Կտակարանում անվանվում էր ուխտի և հայտնության Աստվածը՝ Յահվեն, Իր ամենակարող արարչական-նախախնամական զորության («շադադ» – լինել հզոր, ամուր), կամ Իր խոստումների հաստատուն ամրության և դրանց հանդեպ հավատարմության տեսանկյունից (Ծննդ. 28:3, 35:11, Ելք. 6:3):
իմ առջևո՛վ ընթացիր և անարա՛տ եղիր… Այս երկու բարոյական պատվիրանների իմաստն ու նշանակությունը մեզ հայտնի է անցյալի երկու մեծագույն արդարների՝ Ենովքի (5:24) և Ղովտի (6:9) կողմից դրանց կատարման օրինակով։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Երբ Աբրամը իննսունինը տարեկան եղաւ, Տէր Աստուած երեւաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստուածը, հնազա՛նդ եղիր ինձ, եղի՛ր անարատ:
(Արարատ թարգ․) Եվ երբ Աբրամն իննսունինը տարեկան էր, Տերը երևաց Աբրամին ու ասաց. «Ե՛ս եմ ամենակարող Աստուածը, քայլի՛ր Իմ առջև և անարատ եղի՛ր:
(Գրաբար) Եւ եղև Աբրամ ամաց իննըսուն և ինունց։ Եւ երևեցաւ Տէր Աստուած Աբրամու և ասէ ցնա. Ե՛ս եմ Աստուած քո, հաճո՛յ լեր առաջի իմ, և լեր անարա՛տ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: