Ա. Լոպուխին
Քեզ պիտի չափազանց աճեցնեմ, քեզնից բազում ազգեր պիտի սերեմ և թագավորներ պիտի ելնեն քեզնից: (Սինոդական թարգ․) [6]
Քեզ պիտի չափազանց աճեցնեմ... և թագավորներ պիտի ելնեն քեզնից… Նախկինում բազմիցս արտահայտված միտքն ավելի ազդեցիկ խոսքերով կրկնելով (Ծննդ. 17:4)՝ Աստված նաև հավելում է կատարում դրան՝ Աբրահամի ցեղից թագավորների ծագումը մատնանշելով, որի տակ, իհարկե, ավելի շուտ հասկացվում են Հուդայի և Իսրայէլի թագավորները, իսկ հետո նաև իրենից ծագած այլ ցեղերից սերած թագավորները։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Քո սերունդը շատ եմ աճեցնելու, քեզնից բազում ազգեր պիտի սերեմ, թագաւորներ պիտի ծնուեն քեզնից:
(Արարատ թարգ․) Եվ քեզ անչափ պիտի բազմացնեմ, քեզանից պիտի ազգեր դուրս բերեմ, և քեզանից թագավորներ պիտի դուրս գան:
(Գրաբար) Եւ աճեցուցից զքեզ յոյժ, և եդից զքեզ յազգս. և թագաւորք ի քէ՛ն ելցեն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: