Սրբ. Եփրեմ Ասորի
Նրանք հարցրին. «Ու՞ր է քո կին Սառան»: Նա պատասխանեց. «Վրանում է»:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 18:1
Ա. Լոպուխին
9-10. Նրանք հարցրին. «Ու՞ր է քո կին Սառան»: Նա պատասխանեց. «Վրանում է»: [9] Նրանցից մեկն ասաց. «Ես եկող տարի նոյն այս օրերին կգամ քեզ մոտ և քո կին Սառան որդի կ՚ունենա»: (Սինոդական թարգ․)
«Եվ նրանցից մեկն ասաց»... Դեռ նախորդ համարում խոսքը Աբրահամի երեք հյուրերի դեմքից էր, իսկ այժմ խոսում է նրանցից մեկը և Նա 13-րդ համարից սկսյալ բացահայտ անվանվում է Յահվե։ Այն հանգամանքը, որ Աբրահամի այս հրաշալի հյուրը գիտի իր կնոջ անունը, և առավել ևս այն, որ նա խոստում տվեց նրանից որդի ծնվելու մասին, արդեն Աբրահամի քաջալավ հայտնի էր նախորդ Աստվածհայտնությունից (15։4, 17։19,21), պետք է, որ պարզ դարձներ իր համար այս երկնավոր հյուրի ով լինելը։ Մյուս տարի նույն ժամին գալու խոստման կատարումը իրավացի տեսնում ենք Իսահակի ծննդյան փաստով, որում երևաց Աստծու հրաշագործ բազուկը, ինչի մասին հիշատակվում է խոսքի վերջին մասում (21։1)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) ՀՆրանք հարցրին. «Ու՞ր է քո կին Սառան»: Նա պատասխանեց. «Վրանում է»:
(Արարատ թարգ․) Եվ նրանք հարցրին. «Ո՞ւր է քո կինը՝ Սառան»: Եվ նա պատասխանեց. «Ահա այնտեղ է՝ վրանում»:
(Գրաբար) Եւ ասէ ցնա. Ո՞ւր է Սառա կին քո։ Նա պատասխանի ետ և ասէ. Ահաւանիկ ի խորանի՛ անդ է։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: