Ծննդոց գրքի մեկնություն 18:21

Սրբ. Եփրեմ Ասորի

Արդ, իջնեմ տեսնեմ, թէ ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թէ՞ ոչ: Այդ եմ ուզում գիտենալ»:

   

   Ասաց [Սառան]. «Այն, ինչ մինչև այժմ չկարողացա անել, հիմա՞ պիտի երիտասարդանամ», սրանով վկայեց, որ հղիության համար երիտասարդություն է հարկավոր, նաև մարգարեացավ, քանզի երիտասարդությունը, թթխմորի պես հանգչեց ծերության վրա և նորոգեց նրան: Քանզի այն, ինչ նա ընդունեց, նրա համար նորոգության թթխմոր եղավ և նորոգելով երիտասարդացրեց նրան: Եւ օրհնությունն այն էր, որ հետո բնական ձևով արգանդից ծնվեց և անբնական ձևով առանց այր հղիացավ, ինչպես որ կանխապես մարմնով ծերացածին և ծննդաբերության ժամանակն անցածին բնական ձևով երիտասարդության նորոգում տրվեց, իսկ երիտասարդին՝ առանց բնության: Եւ ինչպես, օրինակ, սա արեց իր Մարիամի մոտ գալու ժամանակ, նույնպես արեց դա Սառայի մոտ գալու ժամանակ: Իսկ այն, որ մեռաւ, կանանց գործը չի կարող կատարել, բայց միայն այն, որ կենդանի է: Նույնպես և արգանդն էր մեռած և այս ամենը, որ եղավ, անբնական ձևով եղավ, որպեսզի իմանան և ճանաչեն բնության Տիրոջը, քանզի նա սիրով եղավ բնության մեջ, որպեսզի իմանան, թե բնությանը հաղթող ընծաները բաշխվում են, ինչպես Սառային, քանզի հղացավ նրա խորհուրդը և Մարիամին, քանզի ծնեց նրա ճշմարտությունը: Նաև Իսահակի ծնվելու խորհուրդով կապված արարածներն արձակվեցին և անիծյալներն օրհնվեցին, Աբիմելիքի տան կապված արգանդներն արձակվեցին և օրհնվեցին նրանց անզավակ որովայնները: Եւ այնտեղ եղավ մի նոր, առաջինից ավելի վայելուչ և գեղեցիկ ծնունդ, որպեսզի գոհանան այն խորհրդից, որ նոր ծնունդ արարեց մկրտության ավազանի միջոցով, քանզի դա առավել վայելուչ ու գեղեցիկ է, քան որովայնի ծնունդը:

   Եւ որպեսզի հայտնի դարձնի իր իշխանության տերությունը, թե իր համար ամեն ինչ հեշտ է անել՝ երկար ժամանակ արգելել կանանց հղիանալ, որպեսզի իրենց անզավակ կանանց միջոցով սովորեն իմանալ և ճանաչել այն անզավակին, քանզի Սառան իր ամուսնուց հղիացավ: Արդ, այնտեղ հղիություն չեղավ, քանզի ծննդկաններն, որ հանկարծակի ամուլ եղան և լվացվեցին իրենց ամուսինների սերմերով, հայնտի եղավ ամլությունը, քանզի սնեց և աճեցրեց իր մշակի սերմը: Այնտեղ նաև անասունների հղիություն չեղավ, որպեսզի իմանան, որ շատացել են իրենց հայհոյություններն արդար և ճշմարիտ ծննդյան վրա, որպեսզի այնտեղ ակնարկվի նրանց հատուցումը, ովքեր հայհոյեցին և հայհոյելու են մեր Տիրոջ ծնունդը, քանզի նա ինքն է Իսահակի ստվերի կատարման լրումը, այսինքն՝ Իսահակի ճշմարտությունը նշմարվում է:

   Արդ, երբ Աբրահամի աղոթքներով բացվեցին կապված արգանդները, դրանք (աղոթքները Հ. Ք.) քարոզիչները դարձան բացվող արգանդի և եթե Աբրահամն իր աղոթքներով ծննդաբերելու կարողություն տվեց իր ընկերների կանանց, ապա հայտնի է, որ իր կինը օրհնությամբ էր լցվել: Եւ այդ ժամանակ եկան և երանություն տվեցին նրանք, ովքեր չէին կարողանում ծնել, ինչպես որ նա, երբ անզավակ էր, երանի էր տալիս նրանց, ովքեր ծնում էին: Արդ, Իսահակի ծնունդը շարժում, խռովություն մտցրեց ամբողջ բնության մեջ, որպեսզի Աբիմելիքի տունը ճանաչի և իմանա նրա անբծության մասին, քանզի այն խորհրդանշում է, որ ոչ միայն փոքր արգանդի միջոցով երևացին, հայտնվեցին նրա սքանչելագործությունները, այլև առաքինի աստղերի միջոցով քարոզվեց նրա վկայության մասին: Քանզի Հակոբի ծագած աստղը, բարձունքի աստղերին հրաման տվեց առաջնորդել Աբրահամի որդիներին՝ գալ երկրպագել Դավթի որդուն: Արդ, աստղը կարգեց նրանց մյուս աստղերի վրա, նրանց, որ փնտրում էին նրան և մարմինը, որ նրա մարմնից է, նա է կարգում մեզ նրա վրա, որպեսզի փնտրենք նրան: Ինչպես, օրինակ, այն աստղը, որ ստուգորեն, ճշմարտապես և հավատարմորեն առաջնորդեց նրանց, ովքեր փնտրում էին մեր Տիրոջը , այդպես էլ ստույգ, ճշմարիտ և հավատարիմ է այդ մարմինը մեզ առաջնորդելու մեջ, որպեսզի ոչ թե այն ժամանակավոր քարայրի մեջ մեզ զետեղի, այլ նրա առագաստի մեջ, որ հավիտյանս հավիտենից է: Եւ ոչ թե մենք ենք մատուցելու նրան մերը, այլ մենք նրանից ենք առնելու բոլոր երանությունները:
   

Ա. Լոպուխին

Արդ, իջնեմ տեսնեմ, թէ ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թէ՞ ոչ: Այդ եմ ուզում գիտենալ»: (Սինոդական թարգ․) [21]

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 18:20

--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Արդ, իջնեմ տեսնեմ, թէ ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թէ՞ ոչ: Այդ եմ ուզում գիտենալ»:
(Արարատ թարգ․) Ուստի իջնեմ ու տեսնեմ, թե իրո՞ք մարդիկ անում են այն, ինչպես Ինձ հասած աղաղակն է, իսկ եթե ոչ, ապա իմանամ»:
(Գրաբար) Արդ իջեալ տեսից եթէ ըստ աղաղակին նոցա որ յիսն հասանէ՝ վճարիցե՞ն. ապա թէ ո՛չ զի գիտացից։