Ծննդոց գրքի մեկնություն 19:2

Ա. Լոպուխին

2-3. ու ասաց. «Համեցե՛ք, տիա՛րք, եկեք ձեր ծառայի տուն, հանգստացե՛ք, լվացե՛ք ձեր ոտքերը և վաղ առավոտյան կշարունակեք ձեր ճանապարհը»: Նրանք ասացին. «Ո՛չ, հրապարակում կգիշերենք»: [2] Ղովտը նրանց շատ ստիպեց, և նրանք փոխեցին իրենց ուղղությունն ու մտան նրա տուն: Նրանց համար ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և նրանք կերան:   (Սինոդական թարգ․)
   
   Ղովտը տեսավ, ոտքի ելավ նրանց դիմավորելու, խոնարհվեց մինչև գետին ու ասաց.
«Համեցե՛ք, տիա՛րք, եկեք ձեր ծառայի տուն… լվացե՛ք ձեր ոտքերը…» Ղովտը նրանց շատ ստիպեց... ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց թխեց, և նրանք կերան… Երկու անցորդ օտարականների նկատմամբ Ղովտի վերաբերմունքն այստեղ նկարագրվում է մոտավորապես այնպես, ինչպես նախորդ գլխում (Ծննդ. 18:2-8) Աբրահամի հյուրընկալությունը։ Պարզ է, որ զարմիկը հորեղբորից է ժառանգել նրա հյուրասիրությունը, ինչի համար որպես օրինակ մեջբերվում է Պողոս առաքյալի կողմից (Եբր. 8:2)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Համեցէ՛ք, տիա՛րք, եկէք մտէ՛ք ձեր ծառայի տունը եւ գիշերեցէ՛ք այստեղ: Ես կը լուամ ձեր ոտքերը, եւ դուք վաղ առաւօտեան կը շարունակէք ձեր ճանապարհը»: Նրանք ասացին. «Ո՛չ, մենք այստեղ՝ քաղաքի հրապարակում կը գիշերենք»:
(Արարատ թարգ․) Եվ ասաց. «Եկե՛ք, ի՛մ տերեր, եկե՛ք ձեր ծառայի տուն և գիշերե՛ք ինձ մոտ: Կլվանաք ձեր ոտքերը, վաղ առավոտյան կարթնանաք և կգնաք ձեր ճանապարհով»: Եվ նրանք ասացին. «Ո՛չ, մենք դրսում կգիշերենք»:
(Գրաբար) Ահաւասիկ ես՝ տեա՛րք, եկա՛յք ի տուն ծառայի ձերոյ, հանգերո՛ւք, և լուացից զոտս ձեր, և կանխեալ ընդ առաւօտս երթիջիք զճանապարհ ձեր։ Եւ ասեն. Ո՛չ. այլ ի քաղաքամիջի աստ ագցուք։