Ա. Լոպուխին
Աբիմելեքն առավ [հազար արծաթ դրամ], արջառներ ու ոչխարներ, ծառաներ ու աղախիններ և տվեց Աբրահամին: Նրան վերադարձրեց նաև Սառային՝ նրա կնոջը: [14] (Սինոդական թարգ․)
Աբիմելեքն առավ [հազար արծաթ դրամ], արջառներ ու ոչխարներ… և տվեց Աբրահամին… Ինչպես մի ժամանակ եգիպտական փարավոնը (Ծննդ. 12:20) պարգևատրեց Արահամին՝ նրա կնոջն առևանգելու փոխարեն, նույնպես արեց և գերարացի Աբիմելեքը իր՝ ակամա մեղքը քավելու համար։ Յոթանասնից թարգմանության դիտողությունը հազար սատերի վերաբերյալ հավանաբար հանված է համատեքստից (Ծննդ. 20:16)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Աբիմելէքն առաւ հազար սատեր, արջառ ու ոչխար, ստրուկներ ու ստրկուհիներ եւ տուեց Աբրահամին: Նրան վերադարձրեց նաեւ նրա կին Սառային:
(Արարատ թարգ․) Եվ Աբիմելեքը ոչխարներ, արջառներ, ծառաներ և աղախիններ տվեց Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային, վերադարձրեց իրեն:
(Գրաբար) Եւ ա՛ռ Աբիմելէք հազար սատեր, և արջառ և ոչխար, ծառայս և աղախնայս, և ետ Աբրաամու. և ետ ցնա զՍառա զկին իւր

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: