Ա. Լոպուխին
Եվ Աբրահամը ելավ հանգուցյալի մոտից և դիմելով Քետի որդիներին՝ ասաց. [3] (Սինոդական թարգ․)
«Եվ դիմելով Քետի որդիներին՝ ասաց»… Ակնհայտ է, որ սրանք այն նույն քետացիներն են (խեթերը), որոնց մասին, իբրև Քամի և Քանանի ժառանգների, խոսվել էր վերևում (Ծննդ. 10:15): Այդ իսկ պատճառով հետագա համատեքստում «Քետի դուստրերը» նույնանում են «Քանանի դուստրերին» (Ծննդ. 27:46, 28:1): Ժամանակակից ուսումնասիրողները քետական հարուստ և զարգացած մշակույթի հետքեր են գտել: Այդ մշակույթը ստեղծվել է մի ազգի կողմից, որը բնակվել է հնագույն Սիրիայի և Պաղեստինի տարածքում և այդտեղ հիմնել է ընդարձակ ու հզոր թագավորություն՝ բազմաթիվ նահանգներով և գաղթօջախներով, որոնցից մեկն էլ հավանաբար հենց Քեբրոնն էր:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Աբրահամը հեռացաւ իր հանգուցեալի մօտից եւ դիմելով Քետի որդիներին՝ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը վեր կացավ իր մեռելի մոտից ու խոսեց Քետի որդիների հետ՝ ասելով.
(Գրաբար) Եւ յարեաւ Աբրաամ ի մեռելոյն իւրմէ, և խօսեցաւ ընդ որդիսն Քետեայ՝ և ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: