Ա. Լոպուխին
5-6. Քետի որդիները, պատասխանելով Աբրահամին, ասացին… [5] «Լսի՛ր մեզ, տե՛ր: Դու մեր մեջ Աստծո իշխանն ես: Քո հանգուցյալին թաղի՛ր մեր լավագույն գերեզմաններից մեկում: Մեզնից ոչ ոք գերեզմանատեղ չի խնայի քեզ համար»: (Սինոդական թարգ․)
«…Դու մեր մեջ Աստծո իշխանն ես»… Եբրայերեն «Էլոհիմ» բառն այստեղ թարգմանվել է Աստծուն մատնանշող իմաստով, մինչդեռ ամենայն հավանականությամբ ավելի ճիշտ կլիներ այն թարգմանել որպես ածական՝ «ուժեղ, զորավոր»: Այս դեպքում արտահայտությունն ավելի ընկալելի է լինում, ինչպես նաև լիովին հասկանալի է դառնում կռապաշտ քետացիների շուրթերից լսվելիս. «Դու մեր մեջ զորավոր իշխան ես»: Նման վերաբերմունքը, ինչպես նաև լավագույն գերեզմանատեղը տրամադրելու վերաբերյալ քետացիների հաջորդող բոլոր առաջարկները վկայում են Աբրահամի հանդեպ նրանց մեծագույն հարգանքի մասին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Քետի որդիները պատասխան տուեցին Աբրահամին՝ ասելով.
(Արարատ թարգ․) Եվ Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին՝ ասելով.
(Գրաբար) Պատասխանի ետուն որդիքն Քետայ Աբրաամու՝ և ասեն.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: