Ծննդոց գրքի մեկնություն 24:14

Ա. Լոպուխին

թող լինի մի կույս, որին ասեմ՝ «Թեքի՛ր սափորդ, որ խմեմ», իսկ նա ինձ պատասխանի՝ «Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կտամ, մինչև որ հագենան»: Թող նա էլ լինի քո ծառա Իսահակի համար նախասահմանածդ, և դրանով էլ կիմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տեր Աբրահամի նկատմամբ»: [14] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն  գլուխ 24:12
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Թող լինի մի կոյս, որին ասեմ՝ «Թեքի՛ր սափորդ, որ խմեմ», իսկ նա ինձ պատասխանի՝ «Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կը տամ, մինչեւ որ յագենան խմելուց»: Թող նրան էլ նախատեսած լինես քո ծառայ Իսահակի համար, եւ դրանով էլ իմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տէր Աբրահամի նկատմամբ»:
(Արարատ թարգ․) Թող այնպես լինի, որ այն աղջիկը, որին ես կասեմ՝ իջեցրո՛ւ սափորդ, որ խմեմ, և նա ասի՝ խմիր, և քո ուղտերին էլ ջուր կտամ, լինի նա, ում ընտրել ես Քո ծառա Իսահակի համար: Եվ այդպես կիմանամ, որ Դու իմ տիրոջը ողորմություն ես անում:
(Գրաբար) Եւ եղիցի կոյս մի որում ես ասացից, թէ խոնարհեցո՛ զսափորդ քո զի արբից, և ասէ ցիս՝ ա՛րբ, և ուղտուցդ քոց և՛ս արբուցից մինչև դադարեսցին յըմպելոյ, զա՛յն պատրաստեցեր ծառային քում Իսահակայ. և այնո՛ւ գիտացից թէ արարեր ողորմութիւն տեառն իմում Աբրաամու։