Ա. Լոպուխին
Աբրահամը մի այլ կին առավ, որի անունը Քետուրա էր, [1] (Սինոդական թարգ․)
«Աբրահամը մի այլ կին առավ, որի անունը Քետուրա էր»… Ըստ երևույթին, այս նոր ամուսնությունը եղավ արդեն Սառայի մահվանից հետո. թեպետ այն կարող էր տեղի ունեցած լինել նաև նրա կենդանության օրոք, որովհետև Քետուրան և նրա սերունդը, ինչպես նաև Ագարը, չունեին օրինավոր ամուսնության իրավունք: Իրավունքը վերապահված էր միայն Սառային:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աբրահամն առաւ մի կին էլ, որի անունը Քետտուրա էր:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը դարձյալ կին առավ, որի անունը Քետուրա էր:
(Գրաբար) Եւ յաւե՛լ Աբրաամ առնուլ կին որում անուն էր Քետտուրա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: