Ծննդոց գրքի մեկնություն 25:29

Ա. Լոպուխին

29-30. Մի անգամ Հակոբն ապուր էր եփել: Եսավը դաշտից եկավ քաղցից ուժասպառ և [29] Հակոբին ասաց. «Տո՛ւր ինձ ճաշակելու այդ կարմրավուն ապուրից, որովհետև քաղցից ուժասպառ եմ»: Դրա համար էլ նրան Եդովմ կոչեցին: (Սինոդական թարգ․)
   
   «Տո՛ւր ինձ ճաշակելու այդ կարմրավուն ապուրից»… Նույն բառի կրկնությունը այստեղ արտահայտում է ընդգծված համառություն և ուժգին  ցանկություն, որը վկայում է Եսավի տարօրինակ սովի մասին: Իսկ  ուտեստի վերաբերյալ, որ հոգնած որսորդի համար այդքան ախորժաբեր էր, նշենք, որ արևելագետների կարծիքով դա ոսպե կարմիր ապուր էր, որը և այսօր բարձր է գնահատվում իր գույնի և համի համար:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Յակոբը մի անգամ ապուր էր եփել, երբ Եսաւը դաշտից եկաւ քաղցից թուլացած:
(Արարատ թարգ․) Մի օր Հակոբն ապուր էր եփում: Եսավը եկավ դաշտից՝ քաղցած ու հոգնած:
(Գրաբար) Եւ էր եփեալ Յակոբայ թա՛ն. և եկն Եսաւ ի դաշտէ՝ նքթեալ։