Ծննդոց գրքի մեկնություն 27:18

Ա. Լոպուխին

Հակոբը դրանք տարավ իր հորն ու ասաց. «Հա՛յր իմ»: Նա պատասխանեց. «Ես այստեղ եմ: Դու ո՞վ ես, որդյա՛կ»: [18] (Սինոդական թարգ․)
   
   Ռուսերենում «տարավ»–ի փոխարեն «մտավ» է թարգմանվել՝ եբր.` jabo, և հուն.` ἐισήνεγκεν բայերից: Իսահակը խորհրդավորությամբ է պատում սպասվելիք օրհնությունը և մեծ կասկածամտությամբ է դիմավորում Հակոբին: Հարցնում է նրա անունը (Ծննդ. 27։18), շուտ վերադառնալու պատճառը (Ծննդ. 27։20), առաջարկում համբուրել իրեն` հավանաբար նրան շոշափելու համար (Ծննդ. 27։26)։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Սա տարաւ դրանք իր հօրն ու ասաց. «Հա՛յր իմ»: Նա ասաց. «Այստեղ եմ»: Հայրը հարցրեց. «Դու ո՞վ ես, որդեա՛կ»:
(Արարատ թարգ․) Եվ նա գնաց իր հոր մոտ ու ասաց. «Հա՛յր իմ»: Եվ հայրը պատասխանեց. «Այստեղ եմ»: Եվ հարցրեց. «Դու ո՞վ ես»:
(Գրաբար) Եւ տարաւ հաւր իւրում եւ ասէ` Հայր իմ: Եւ նա ասէ` Աւասիկ եմ: Եւ ասէ. Ո՞վ ես դո, որդեակ: