Ա․ Լոպուխին
3-5. Ռաքելը Հակոբին ասաց. «Ահա իմ աղախին Բալլան: Մտի՛ր նրա ծոցը, նա թող ծննդաբերի իմ ծնկների վրա, որ ես նրա միջոցով որդիներ ունենամ»: [3] Եվ նա իր աղախին Բալլային տվեց նրան կնության. Յակոբը մտավ նրա ծոցը: Ռաքելի աղախին Բալան հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց: (Սինոդական թարգ․)
Սարրայի` Աբրահամին իր աղախին Հագարին առաջարկելու (Ծննդ. 16:2) օրինակով՝ Ռաքելը իր Բալլա աղախնուն է կնության տալիս Հակոբին և ակնկալում է, որ այդ ամուսնությունից ծնված երեխաները կծնվեն տիրուհու «ծնկների վրա» (հմմ. Ծննդ. 30։3, Հոբ 3։12), այսինքն` որդեգրմամբ կհամարվեն իր սեփական երեխաները: Այդ սովորույթը մինչ օրս գոյություն ունի Չինաստանում, իսկ աստվածաշնչյան հրեաները, սերնդագործելու նույն անհասկանալի ցանկությունից ելնելով, ամուսնուն դրդում էին բազմակնության (համենայն դեպս երկկնության), իսկ կինը ստիպված ինքնահոժար պատրաստակամություն էր ցուցաբերում, որ աղախինը իրավունք ունենա իր ամուսնու նկատմամբ, թեկուզև ժամանակավոր: Փոխարենը, «որ ես նրա միջոցով որդիներ ունենամ», եբր.` ibbaneh. «որպեսզի նրա միջոցով իմ տունը շինե»:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ռաքէլն ասաց Յակոբին. «Ահա իմ աղախին Բալլան: Մտի՛ր նրա ծոցը, նա թող ծննդաբերի իմ ծնկների վրայ, որ ես նրա միջոցով որդիներ ունենամ»:
(Արարատ թարգ․) Եվ Ռաքելն ասաց. «Ահա իմ աղախին Բաղղան: Մտիր նրա մոտ: Թող նա ծնի իմ ծնկների վրա, և ես նրանից որդիներ ստանամ»:
(Գրաբար) Եւ ասէ Ռաքէլ ցՅակոբ. Իսկ ա՛ւանիկ աղախինն իմ Բալլա, մո՛ւտ առ նա՝ և ծնցի ՚ի վերայ ծնգաց իմոց. և արարից և ե՛ս որդիս ՚ի նմանէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: