Ծննդոց գրքի մեկնություն 41:7

Ա. Լոպուխին

և չորուկ ու խորշակահար  յոթ հասկերը կուլ տվեցին ընտիր ու փարթամ յոթ հասկերին։ Փարավոնը արթնացավ ու հասկացավ,  որ դա երազ է։ [7] (Սինոդական թարգ․)
   
   Երազների պատկերավորությունը այնքա՛ն կենդանի էր, որ փարավոնը միայն վերջնականապես արթնանալուց հետո հասկացավ, որ տեսածը երազ էր։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) եւ չորուկ ու խորշակահար եօթը հասկերը կուլ տուեցին ընտիր ու լի եօթը հասկերը:
(Արարատ թարգ․) Եվ այն վտիտ հասկերը կուլ տվեցին այն յոթ պարարտ ու լեցուն հասկերին: Եվ փարավոնն արթնացավ ու տեսավ, որ ահա երազ էր:
(Գրաբար) Եւ կլանէին եւթն հասկքն սինք եւ խորշակահարք զեւթն հասկսն` զընտիրս եւ զատոքս: Զարթեաւ փարաւոն, եւ էր երազ: