Ծննդոց գրքի մեկնություն 41:40

Ա. Լոպուխին

40-41. Դու կլինես իմ տան կառավարիչը, և քո հրամանին կհնազանդվի իմ ողջ ժողովուրդը։ Ես քեզանից բարձր կլինեմ միայն իմ գահով»։ [40] Եվ փարավոնը Հովսեփին ասաց․ «Ահա այսօր քեզ կառավարիչ եմ կարգում եգիպտացիների երկրի վրա»։ (Սինոդական թարգ․)
   
    Փարավոնը միաժամանակ Հովսեփին նաև իր տան վերակացու (նման վերակացուներ հետագայում եղել են Իսրայելի և Հուդայի թագավորների մոտ (Գ Թագ․ 18:3, Դ Թագ․ 18։18) և  ողջ երկրում արքայից հետո առաջին  կառավարիչ է կարգում։ Օտարերկրացի ստրուկին այդպիսի ակնթարթային կերպով պետության առաջին կառավարչի աստիճանին բարձրացնելը միանգամայն համատեղելի է ոչ միայն Հին Արևելքի (Դան. 2:48), այլ նաև ժամանակակից բռնակալ արքաների բարքերին (թուրքական սուլթանի «մեծ վեզիրը», պարսկական շահի իշխանները հաճախ են հասարակական ցածր դիրքից հասել իրենց բարձր պաշտոններին)։
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) Դո՛ւ եղիր իմ տան վերակացուն, եւ քո հրամանին թող ենթարկուի իմ ամբողջ ժողովուրդը: Իմ գահո՛վ միայն ես քեզնից բարձր կը լինեմ»:
(Արարատ թարգ․) Իմ տան վրա եղիր, ու իմ ամբողջ ժողովուրդը կհնազանդվի քո խոսքին, իսկ ես քեզնից բարձր կլինեմ միայն գահով»:
(Գրաբար) Դու լիցիս ի վերայ տան իմոյ. եւ բերանոյ քում հնազանդ լիցի ամենայն ժողովուրդ իմ. բայց միայն աթոռովս ի վերոյ եղէց ես քան զքեզ: