Ա․ Լոպուխին
27-28. Նրանցից մեկը, իջևանում գրաստին կեր տալու համար բացելով իր պարկը, տեսավ իր արծաթե քսակը՝ դրված իր պարկի բերանին։ [27] Նա իր եղբայրներին ասաց․ «Արծաթս վերադարձվել է, ահա՛ իմ պարկի մեջ է»։ Նրանց սրտերը խռովեցին, և դողալով միմյանց ասացին․ «Աստված այս ի՞նչ արեց մեզ»։ (Սինոդական թարգ․)
Իջևանը (եբր․՝ «մալոն», Վուլգաթայում՝ «diversorium»), որտեղ կանգ առան Հովսեփի եղբայրները, հազիվ թե հետագայում Արևելքում տարածված սովորական քարավանատուն լիներ (Եր․ 9:1 , Ղուկաս․ 2:7)։ Այն, հավանաբար, բառի եբրայերեն ստուգաբանության համաձայն, օթևանելու համար ամենահարմար տեղն էր՝ աղբյուրի մոտ և արմավենիների հովանու ներքո։ Այս իջևանատնում եղբայրներից մեկը (հրեական ավանդության համաձայն՝ Ղևին (հ. 35 ) կամ էլ բոլոր 9 եղբայրները միասին (Ծննդ․ 43:21 ), բացելով էշերի կերի պարկերը, զարմանքով և սարսափով գտնում են իրենց արծաթը, որը Եգիպտոսում վճարել էին հացի համար։ Ապշահար լինելով՝ նրանք դա Աստծուն են վերագրում։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Նրանցից մէկը, իջեւանում իր գրաստին կեր տալու համար բացելով իր պարկը, տեսաւ, որ իր արծաթի քսակը դրուած է իր պարկի բերանին:
(Արարատ թարգ․) Նրանցից մեկն իջևանում իր էշին կեր տալու համար բացեց իր պարկը և տեսավ իր դրամը, որ ահա դրված էր պարկի բերանին:
(Գրաբար) Եւ լուծեալ միոյ զքուրձ իւր տալ կերակուր գրաստու իւրում յիջավանին, եւ ետես զծրար արծաթոյն իւրոյ զի կայր ի բերան քրձի իւրոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: