Ծննդոց գրքի մեկնություն 43:1

Ա․ Լոպուխին

1-2. Սովը սաստկանում էր երկրում։ [1]  Երբ կերան Եգիպտոսից բերած հաց, հայրն ասաց նրանց. «Դարձյալ գնացե՛ք և մեզ համար մի քիչ էլ պարեն գնեցե՛ք»։(Սինոդական թարգ․)

   
   Հաշվի առնելով ընտանիքի բազմանդամ լինելը` Հակոբի ինը որդիների բերած հացը դժվար թե  երկար ժամանակի համար բավարար լիներ (միգուցե ծառաներն ու Հակոբի տան մյուս անդամներ այդ հացով չէին էլ սնվում, այլ բավարարվում էին հացի փոխարինիչներով, արմատներով և այլն): Հետևաբար շուտով, ամենուր սովի ուժգնացման պատճառով, Հակոբի ընտանիքի պահուստը սպառվում է, և նա որդիներին կրկին Եգիպտոս գնալ է պատվիրում։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Սովը աւելի ու աւելի էր սաստկանում երկրում:
(Արարատ թարգ․) Եվ սովը սաստկացավ այդ երկրում:
(Գրաբար) Եւ սովն եւս քան զեւս սաստկանայր ի վերայ երկրին: