Ծննդոց գրքի մեկնություն 43:16

Ա․ Լոպուխին

 16-18. Երբ  Հովսեփը նրանց մեջ տեսավ իր եղբայր և համամայր Բենիամինին, պալատի կառավարչին  ասաց. «Այս մարդկանց տո՛ւն տար, անասո՛ւն մորթիր և ճա՛շ պատրաստիր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։ [16] Մարդն արեց այնպես, ինչպես ասել էր Հովսեփը, և այդ մարդկանց տարավ Հովսեփի տունը։ Եվ այդ մարդիկ վախեցան, որ իրենց բերեցին Հովսեփի տուն և ասացին. «Նախորդ անգամ մեր պարկերում մեզ վերադարձված արծաթի պատճառով է, որ մեզ բերեցին այստեղ, որպեսզի մեզ խուզարկեն։ Նրանք մեզ վրա կհարձակվեն, մեզ կստրկացնեն և կտիրանան մեր էշերին»։ (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփի հրամանով տան կառավարչի կողմից իրենց տուն ուղեկցելու մեջ եղբայրները տեսնում են (դատելով Եգիպտոսի կառավարչի առաջին ընդունելության փորձից)  հացի վճարի անհայտ կերպով իրենցից յուրաքանչյուրին վերադարձվելու  պատճառով, իրենց սպասվող վերահաս պատժի անբարենպաստ նախանշան։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Երբ Յովսէփը տեսաւ նրանց եւ իր եղբայր Բենիամինին՝ ասաց պալատի կառավարիչին. «Այս մարդկանց տուն տա՛ր, անասուն մորթի՛ր եւ ճաշ պատրաստի՛ր, որովհետեւ այս մարդիկ կէսօրին ինձ հետ են ճաշելու»:
(Արարատ թարգ․) Երբ Հովսեփը նրանց հետ տեսավ Բենիամինին, իր տան վերակացուին ասաց. «Այս մարդկանց տուն տար, անասուն մորթիր և կերակուր պատրաստիր, որովհետև կեսօրին նրանք ինձ հետ պիտի ճաշեն»:
(Գրաբար) Իբրեւ ետես զնոսա Յովսէփ, եւ զԲենիամին եղբայր իւր, ասէ զհազարապետ տանն իւրոյ. Տար զարսդ ի տուն, եւ զեն զենլիս եւ պատրաստեա. զի ընդ իս ուտելոց են արքդ այդոքիկ ի միջաւրէի: