Գլուխ 15:32

Ստեփանոս Սյունեցի

բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»»:
   
   «Պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։
   «Մեռած», քանի որ անառակությամբ ապրելով վատնեց կենդանարար գոյացությունը: «Կորած», քանի որ կորստյան տանող «լայն և ընդարձակ ճանապարհով» էր գնում: Իսկ մտադրվելով հոր մոտ գալ՝ կենդանացավ ու գտնվեց, թոթափելով մեռելությունն ու կորուստը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 15:11