Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դո՛ւ, ո՛վ արքա, արքայի՛ց արքա, որին երկնքի Աստվածը հզոր և փառավոր թագավորություն տվեց:
Եվ տե՛ս, թե ինչպիսի հարգանքով ու մեծարանքով է նա խոսում:
Ա. Լոպուխին
37-38. «Դու, ո՛վ թագավոր, թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն, իշխանություն, զորություն և փառք է տվել»։ [37] «Եվ մարդկանց բոլոր որդիներին, որտեղ էլ որ նրանք բնակվելիս լինեն, երկրի գազաններին ու երկնքի թռչուններին Նա հանձնել է քո ձեռքը և քեզ իշխան է կարգել նրանց բոլորի վրա. դու ես այդ ոսկե գլուխը»։ (Սինոդական թարգ․)
Նաբուգոդոնոսորին առնչելով ոսկե գլխի խորհրդանիշը («դու ես ոսկե գլուխը»)՝ մարգարեն նրա անձը համարում է ամբողջ Բաբելոնյան միապետությունը, ինչպես ցույց են տալիս նաև հետևյալ բառերը. «Քեզանից հետո ուրիշ թագավորություն պիտի բարձրանա, որ պիտի լինի քո թագավորությունից ցածր» (համար 39)։ Երազում այն անձնավորվում է. այն նույնացվում է Նաբուգոդոնոսորի անհատականության հետ, քանի որ նա է «արքաների արքան» (Եզեկ. 26:7), աշխարհի նվաճողը (Երեմ. 27:6, 28:14), ում այն պարտական է իր գոյությամբ, զորությամբ, համբավով և համաշխարհային բնույթով: Քանի որ Բաբելոնի միապետությունն առաջինն է համաշխարհային կայսրությունների իրավահաջորդության շարքում, ուստի այն պատկերվում է գլխի ներքո։ Հատկապես Նաբուգոդոնոսորի օրոք Բաբելոնն առանձնանում էր իր վեհությամբ և շքեղությամբ, ուստի այդ կայսրությունն է ոսկե գլուխը:
--------------------------------
[37] (Էջմիածին թարգ․) Դո՛ւ, ո՛վ արքայ, արքայի՛ց արքայ, որին երկնքի Աստուածը հզօր եւ փառաւոր թագաւորութիւն տուեց:
(Արարատ թարգ․ 2։37) Ո՛վ թագավոր, թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն, կարողություն, զորություն և պատիվ է տվել։
(Գրաբար) Դու ես արքայ՝ արքայից արքայ. որում Աստուած երկնից թագաւորութիւն հզօր և պատուակա՛ն ետ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: