Ա. Լոպուխին
«Ես հրամայում եմ, որ իմ թագավորության յուրաքանչյուր շրջանում բոլորը դողան և երկյուղեն Դանիելի Աստծուց, որովհետև Նա կենդանի և հավիտենական Աստված է, և Նրա թագավորությունն անխորտակելի է, իսկ Նրա իշխանությունն անվերջանալի է»: (Սինոդական թարգ․) [26]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 7(6):25
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) «Թող շատանայ ձեր խաղաղութիւնը. իմ կողմից արուեց այս հրամանը իմ թագաւորութեան բոլոր իշխանութիւններին, որպէսզի երկնչեն եւ դողան Դանիէլի Աստծուց, որովհետեւ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան. նրա արքայութիւնը չի կործանուի, եւ նրա տէրութիւնը կը մնայ մինչեւ վերջ:
(Արարատ թարգ․ 6։26) Ես հրամայում եմ, որ իմ թագավորության ամբողջ իշխանության մեջ մարդիկ դողան և երկյուղեն Դանիելի Աստծու երեսից, որովհետև նա է կենդանի Աստվածը և հավիտենական է. նրա թագավորությունը չի կործանվելու, և նրա իշխանությունը չի ավարտվելու։
(Գրաբար) Յերեսաց իմոց եդաւ հրամանս այս ընդ ամենայն իշխանութիւն թագաւորութեան իմում. զի երկնչիցին և դողայցեն յերեսաց Աստուծոյն Դանիելի. զի նա՛ է Աստուած կենդանի՝ և կա՛յ յաւիտեանս. և արքայութիւն նորա ո՛չ եղծանի, և տէրութիւն նորա մինչև ցվախճան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: